Աղբուլաղ (Սյունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղբուլաղ (այլ կիրառումներ)
Աղբուլաղ, ներկայումս լքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում, Գորիս քաղաքից մոտ 16 կմ հարավ, Շուռնուխ գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Որոտանի աջակողմյան վտակ Քաշունի գետից դեպի ձախ` անտառոտ վայրում։
Գյուղ | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Երկրամաս | Սյունիքի | |
Հիմնադրված է | 1920 թ. | |
Բնակչություն | 71 մարդ (1989)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | աղբուլաղցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գյուղը հիմնադրվել է 1920-ական թթ. Արդբեջանի Ղուբաթլուի շրջանից եկած ադրբեջանցիների կողմից[2]։ Մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ Բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք թողել են գյուղը 1988-1989 թվականներին։ 1995 թվականից մտել է ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի կազմի մեջ։
Բնակչություն Խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների [3] գյուղը բնակեցված չէ; Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1989 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 66 | 146 | 187 | 355 | 71 |
Տնտեսություն Խմբագրել
Խորհրդային տարիներին բնակչությունը զբաղվել է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ Խմբագրել
Աղբուլաղի մոտ է գտնվում “Կալանըդար” ամրոցը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 1. — էջ 166.
- ↑ 2,0 2,1 2,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 166 — 992 էջ։
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»