Լեհվազ

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Լեհվազ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։

Գյուղ
Լեհվազ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Մեղրի համայնք[1]
Մակերես16.87 կմ²
ԲԾՄ900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն571[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլեհվազեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (286)
Լեհվազ (Հայաստան)##
Լեհվազ (Հայաստան)
Լեհվազ (Սյունիքի մարզ)##
Լեհվազ (Սյունիքի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Մեղրի և Վահրավար գետերի միախառնման վայրում՝ ծովի մակարդակից 900-950 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 72 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 2-3 կմ հյուսիս-արևմուտք։

Կլիմա խմբագրել

Կլիման չորային է, սակայն ջրառատ։

Պատմություն խմբագրել

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Լեհվազի մշտական բնակչությունը կազմել է 571, առկա բնակչությունը՝ 565 մարդ[2]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում մինչև 1918 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ 1920 թվականից հետո՝ Խորհրդային Միության ժամանակաշրջանում, ունեցել է հայ և ադրբեջանցի բնակչություն[3]։ 1988-1989 թվականներն ադրբեջանցիները հեռացել են գյուղից։ Ստորև ներկայացված է Լեհվազ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 15 172 346 270 414 724 898 1055 996 541[5] 571[2]

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության հիմնական ճյուղերն են այգեգործությունը, պտղաբուծությունը, կերային կուլտուրաների մշակությունը, անասնապահությունը և շերամապահությունը։ Ս. էփրիկյանը Վերին Լեհվազ է անվանում Լիճքվազ գյուղը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Մեղրի համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 567
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Լեհվազ». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել