Քարահունջ (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարահունջ (այլ կիրառումներ)
Քարահունջ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղ | ||
---|---|---|
Քարահունջ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Համայնք | Գորիս (համայնք) | Գորիս համայնք[1] | |
Մակերես | 19.16 կմ² | |
ԲԾՄ | 1240 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1365[2] մարդ (2011) | |
Խտություն | 19.16 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գորիս քաղաքից հեռու է մոտ 1 կմ դեպի հարավ, Վարարակ գետի աջ ափին, ծովի մակարդակից 1200-1300 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 77 կմ։
Նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Քարահունջի մշտական բնակչությունը կազմել է 1365, առկա բնակչությունը՝ 1236 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 81 | 750 | 985 | 1005 | 1074 | 1088 | 1175 | 1155 | 1119 | 1254[6] | 1252 | 1365[2] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և պտղաբուծությամբ (հայտնի է իր թթենիներով)։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՔարահունջում պահպանվել է 1675 թ.-ի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Գյուղի շրջակայքում կան ավերակ ամրոց, Լալքար գյուղատեղի և քարայր-բնակարաններ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 314
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Արխիվացված 2014-01-16 Wayback Machine
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Արխիվացված 2014-01-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարահունջ (գյուղ)» հոդվածին։ |