Ագարակ (քաղաք)

քաղաք Հայաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)

Ագարակ (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), փոքր արդյունաբերական քաղաք Հայաստանի Սյունիքի մարզի հարավարևմտյան մասում, ծովի մակերևույթից 650 մ բարձրության վրա։ Իրանի հետ սահմանից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք է՝ Արաքս գետի ձախ ափին մարզկենտրոնից 80 կմ հարավ-արևմուտք։

Քաղաք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ՔաղաքապետԱրարատ Թումանյան[1]
Հիմնադրված է1949[2] թ.
Մակերես6±1 կմ²
ԲԾՄ650 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն4300 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ286
Փոստային դասիչ3403
Ագարակ (քաղաք) (Հայաստան)##
Ագարակ (քաղաք) (Հայաստան)

Մշտական բնակչությունը 2022 թվականի դրությամբ կազմել է 5230 մարդ, որի գերակշռող մեծամասնությունը աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում և նրան սպասարկող մանր հիմնարկ-ձեռնարկություններում։ Քաղաքը հիմնադրվել է 1949 թ., որպես բանվորական ավան։ Ագարակի հիմնադրումը կապված է այս տարածքում օգտակար հանածոների հայտնաբերման և մշակման հետ։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1949 թ.՝ պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների շահագործումն իրականացնելու ակնկալիքով։ Նույն թվականի գարնանը Արաքս գետի ձախ ափին կառուցվեց առաջին փայտյա տնակը և այդ ժամանակվանից սկսվեց կոմբինատին կից ավանի կառուցումը, որը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1954 թվականի մայիսի 18-ի հրամանագրով դասվեց ՀԽՍՀ քաղաքատիպ ավանների շարքը։

Քաղաքի կարգավիճակ է ստացել 1990-ական թվականներին։

Աշխարհագրություն խմբագրել

 
Ագարակը Իրանի տարածքից

Ագարակը Սյունիքի մարզի և Հայաստանի ամենահարավային քաղաքն է, որը երեք կողմից շրջապատված է բարձրաբերձ լեռներով, իսկ մի կողմում սահմանային Արաքս գետն է։ Բնական այս դիրքին լրացնելու են գալիս քաղաքական-աշխարհագրական, տնտեսա-աշխարհագրական և տրանսպորտային դիրքերը։

Ագարակ քաղաքը միաժամանակ սահմանակից է երկու պետական միավորների՝ Իրանի] և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։

Ագարակով են անցնում Հայաստան Իրան միջպետական ճանապարհը և էլէկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, Երևան-Նախիջևան-Բաքու ներկայումս չգործող երկաթգիծը և ավտոճանապարհը։

Հասարակական կառույցներ խմբագրել

  • Ագարակի արվեստի մանկական դպրոց
  • Ագարակի մշակույթի պալատ

Բնակչություն[3] խմբագրել

Տարի Բնակչություն
1972 3800 մարդ
1979 4073 մարդ
2001 4801 մարդ
2009 4872 մարդ
2010 4881 մարդ
2011 4908 մարդ
2012 4929 մարդ
2013 4443 մարդ
2014 4386 մարդ
2015 4300 մարդ


Քույր քաղաքներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել