Որոտնավան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս Որոտանավան (այլ կիրառումներ) և Որոտան (այլ կիրառումներ):
Որոտնավան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Որոտնավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Մակերես | 18,24 կմ² | ||
ԲԾՄ | 1450 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 263[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | որոտանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Անուն
խմբագրելՌուսական կայսրության ժամանակաշրջանում կոչվել է Ուռուտ։ 1968 թվականի հուլիսի 3-ին վերանվանվել է Որոտան։ 2017 թվականի հունիսի 9-ին վերանվանվել է Որոտնավան։
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է Որոտան գետի բարձրադիր ձախ ափին՝ ծովի մակարդակից 1360-1460 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 103 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հարավ-արևելք։
Պատմություն
խմբագրելԳյուղն եղել է Մեծ Հայքի Ծղուկք գավառի մաս։ Գյուղի դիմաց գտնվում են պատմական Որոտն գյուղի ավերակները, ինչպես նաև միջնադարյան գերեզմանատուն, որտեղից 3 խաչքար բերվել է պատմության թանգարան։ Որոտանի շրջակայքում է գտնվում Որոտնաբերդը, որի մասին հիշատակումներ են պահպանվել պատմիչ Եղիշեի և Ստեփանոս Օրբելյանի թողած գրականություններում։ Բերդը հիշատակվում է նաև XVIII դարում։ Որոտնաբերդը պատկանել է Սյունաց արքա Սենիքերիմ I-ին։ Սյունիքում կատարված ազգային-ազատագրական շարժման ժամանակ բերդը Մելիք Բաշրից ազատագրում է Դավիթ Բեկը։ Գյուղի ներքին մասում է գտնվում ոչ պակաս նշանավոր Մելիք–Թանգու կամուրջը՝ կառուցված 1855 թվականին։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԲնակչություն
խմբագրելՀամաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Որոտնավանի մշտական բնակչությունը կազմել է 263, առկա բնակչությունը՝ 218 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցվածն է եղել հիմնականում ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1989 թվականներին[3], որոնց հեռանալուց հետո բնակություն են հաստատել Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած հայեր[4]։ Ստորև ներկայացված է Որոտանավան գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 11 | 222 | 359 | 263 | 623 | 609 | 663 | 162 | 283[5] | 263[2] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, էջ 184
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները