Դարբաս

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարբաս (այլ կիրառումներ)

Դարբաս (նախկին անվանումներ՝ Դարաբազ, Դարաբաս, Դարապաս, Դարբազ), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում։

Գյուղ
Դարբաս
Darbas53.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՄայիս Միրզոյան (զոհված)
Առաջին հիշատակում844
Մակերես28,09 կմ²
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1234 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդարբասցի
Ժամային գոտիUTC+4
##Դարբաս (Հայաստան)
Red pog.png

Դարբասի գյուղական համայնքի մեջ են մտնում Դարբաս և Շամբ գյուղերը։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ համայնքի ընդհանուր բնակչությունը 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների համաձայն կազմում է 1234 մարդ, ինչն ավելացել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (1141)։

Դարբասի մասին առաջին հիշատակությունները վերագրվում են 844 թ.-ին։ Ըստ պատմական աղբյուրների՝ գյուղը XV դարում ունեցել է 7 եկեղեցի և 700 ծուխ։

Դարբասը հարուստ է պատմական հնություններով. այստեղ գտնվում են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները։ Եկեղեցին կառուցված է եղել XIII դարի երկրորդ կեսին՝ Սյունաց իշխան Տարսայիճ Օրբելյանի և կնոջ՝ Մամախաթունի կողմից։ Գյուղի խաչքարները վերագրվում են XIV-XV դարերին։ Հայտնի կոթող է նաև 1675 թվականին կառուցված կամուրջը, որը տեղացիները կոչում են Արզումանի կամուրջ։

2010 թվականին Շամբ գյուղում կառուցվում են ջրերի արտադրության և պահածոների գործարաններ՝ մոսկվայաբնակ և ծնունդով դարբասցի գործարարների կողմից, ովքեր նաև իրենց միջոցներն են ներդնում Դարբասի Սուրբ Ստեփանոս եկեղեցու կառուցման համար։

Հայտնի մարդիկԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել