Արթիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթիկ (այլ կիրառումներ)
Արթիկ, քաղաք Հայաստանի Շիրակի մարզում՝ մարզկենտրոնից 20 կմ հարավ-արևելք՝ 105 կմ դեպի հյուսիս-արևմուտք Երևանից։ Գտնվում է Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին։ Քաղաքով անցնում է Մարալիկ-Արթիկ-Գյումրի երկաթուղին։ Տվյալ պահին երկաթուղու շահագործման կարգավիճակը անհայտ է։ Ավտոմոբիլային ճանապարհներով կապված է Երևան-Գյումրի, Գյումրի-Ապարան խճուղիների հետ։ Հարուստ է հրաբխային ծագում ունեցող շինանյութերով (տուֆ, պեմզա, բազալտ, խարամ)։
Քաղաք | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1939 թ. | |
Մակերես | 7 կմ² | |
ԲԾՄ | 1859±1 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 19 543 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքսներ | 3001–3007 | |
Պաշտոնական կայք | artik.am | |
| ||
ԲնակչությունԽմբագրել
Նախնիները 1829-1830 թվականներին ներգաղթել են Կարսից և Կարինից։ Նախկինում կոչվել է Արդիք, Արդիկ, Յարդք
Արթիկի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1873 | 1897 | 2001 | 2004 | 2015 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 647 | 2359 | 2950 | 17561 | 17500 | 18900 |
Ժողովրդագրական աճԽմբագրել

- Աղբյուրներ. Ազգ. վիճ. ծառայություն, Հայաստանի համայնքների միություն Archived 2011-08-20 at the Wayback Machine.
ՏնտեսությունԽմբագրել
Քաղաքում գործում են «Արթիկտուֆ» կոմբինատը (1927 թ.) և արդյունաբերական այլ ձեռնարկություններ։ Տնտեսության կարևոր ճյուղերից է գյուղատնտեսությունը։ Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և անասնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Արթիկի շրջակայքը հարուստ է հայկական մշակույթի հուշարձաններով։ Հայտնաբերվել են դամբարանադաշտեր, կավանոթների, զարդերի, զենքերի հնագույն նմուշներ (մ.թ.ա. XIV - IX դարեր)։
Քաղաքն ունի Սուրբ Գևորգ կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (VI դար), Սուրբ Աստվածածին (Սուրբ Մարինե, V դար), Սուրբ Ստեփանոս (Լմբատավանք, VI-VII դարեր) եկեղեցիները։ Քաղաքը հարուստ է միջնադարյան ժողովրդական ճարտարապետության նմուշներով՝ տուֆաշեն հսկայական ջրատար խողովակներով, ջրաղացների, գմբեթածածկ բնակելի տներով։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://armstat.am/file/doc/99485583.pdf
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 34»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 24