Այգաբաց
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգաբաց (այլ կիրառումներ)
Այգաբաց, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից՝ 10 կմ հարավ-արևելք։ Գյուղը հիմնադրվել է 1830 թ. Բասենից գաղթած հայերի կողմից։ Մինչև 1947 թիվը կրել է Իխլիաբի անունը։
Գյուղ | ||
---|---|---|
Այգաբաց | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
Մակերես | 1,8 կմ² | |
ԲԾՄ | 1600 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▲802 մարդ (2012)[1] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Բնակչություն
խմբագրելԱյգաբացի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1873 | 1914 | 1919 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 434 | 900 | 2050 | 2170 | 1089 | 617 | 691 | 757 | 782 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱյգաբացում կանգուն է XIX դարի Սուրբ Գևորգ եկեղեցին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.armstat.am/file/article/marz_12_42.pdf
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 17» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգաբաց» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 340)։ |