Մասիս (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)
Մասիս, քաղաքային համայնք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանից 14 կմ հարավ, իսկ մարզկենտրոն Արտաշատից՝ 20 կմ արևմուտք հեռավորության վրա։ Մասիսում տեղակայված է Երևանը սպասարկող խոշոր երկաթուղային հանգույց։
Քաղաք | |||
---|---|---|---|
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Հիմնադրված է | 1953 թ. | ||
Այլ անվանումներ | Ուլուխանլու, Զանգիբասար. | ||
Մակերես | 5,7 կմ² | ||
ԲԾՄ | 854±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 24 674 մարդ (2021) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | մասիսցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (236) | ||
Փոստային ինդեքսներ | 0801 և 0802 | ||
Պաշտոնական կայք | masiscity.am | ||
| |||
2021 թ. մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 24 734մարդ։
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում՝ Հրազդան գետի ստորին հոսանքի ավազանում։ Հյուսիսից սահմանակից է Արարզատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, արևմուտքից՝ Սայաթ-Նովա, հարավից՝ Նորամարգ, արևելքից՝ Մարմարաշեն, Նոր Կյուրին գյուղերին։
Անվանում և կարագավիճակԽմբագրել
Նախկինում ունեցել է Զանգիբասար, Հրազդան ավան անվանումները։ Մինչև 1950 թվականը քաղաքը կրում էր Ուլուխանլի անվանումը։ Մասիս է անվանվել Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի հրամանագրով։
Մինչև 1995 թվականի նոր վարչատարածքային բարեփոխումները, քաղաքը հանդիսացել է Մասիսի շրջանի կենտրոն։ Հայաստանի Ազգային ժողովի 07.11.1995 թվականին ընդունած օրենքով ստացել է քաղաքի կարգավիճակ։
ԲնակչությունԽմբագրել
Բնակիչների մի մասի նախնիները գաղթել են Խոյից և Սալմաստից։
Մասիսի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1975 | 1980 | 2001 | 2004 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 2800 | 2098 | 1195 | 3138 | 4961 | 8142 | 13248 | 21376 | 21400 | 20500 |
Քաղաքային եկեղեցիԽմբագրել
2015 թվականի հոկտեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է քաղաքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Թադեոս եկեղեցին։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1991 թվականին։ Ազգային բարերար Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ՝ 2005 թվականին սկսվեցին եկեղեցու շինարարական աշխատանքները,որոնք ավարտին են հասցվել նրա որդիներ՝ Միքայել և Կարեն Վարդանյանների շնորհիվ։
Պատմական ակնարկԽմբագրել
Մասիս քաղաքը զարգացել է, որպես Երևանի արբանյակ քաղաք։ 1960-ական թվականների վերջերից սկսած՝ քսան տարվա ընթացքում, Մասիսը նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքի և զարգացած երկաթուղային հանգույցի շնորհիվ ձեռք էր բերել հանրապետության խոշորագույն մատակարար քաղաքի կարգավիճակ։ 20-30 տարվա ընթացքում քաղաքը ապրել է բուռն զարգացում, սակայն վերջին տարիների ժողովրդագրական ցնցումները և սոցիալ-տնտեսական անկումները քաղաքին առաջադրել են լուրջ հիմնախնդիրներ։ Այնուհանդերձ՝ Մասիս քաղաքի բարենպաստ ֆիզիկաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքը, ճանապարհային և երկաթուղային լավ զարգացած ցանցի, գյուղատնտեսության համար բարենպաստ բնական պայմանների, արդյունաբերության համար բավարար մարդկային ու արտադրական ենթակառուցվածքային ռեսուրսների և համայնքային իշխանությունների պատրաստակամության ու կենտրոնական իշխանությունների աջակցության շնորհիվ հնարավոր է ապահովել բարգավաճման ռեալ հնարավորություններ։
ԿրթությունԽմբագրել
Մասիս քաղաքն ունի վեց դպրոց, վեց մանկապարտեզ, մեկ պետական քոլեջ, գրադարան, երաժշտական դպրոց, մարզադպրոց, մարզադաշտեր, հիվանդանոց, ծննդատուն, պոլիկլինիկա, կապի հանգույց։
Հայտնի անձինքԽմբագրել
- Արմեն Նազարյան - հունահռոմեական ոճի ըմբիշ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի չեմպիոն (1994, 1995, 1998, 1999, 2002, 2003), աշխարհի եռակի չեմպիոն (2002, 2003, 2005), օլիմպիական կրկնակի չեմպիոն (1996 թ. Ատլանտայում Հայաստանի կողմից, 2000 թ. Սիդնեյում Բուլղարիայի կողմից). 2007 թ. Արմեն Նազարյանի անունը ներ է առնվել Ըմբշամարտի Միջազգային Ֆեդերացիայի «փառքի դահլիճում»։
- Հրանտ Հակոբյան - ազատ ոճի կարատեի Ռուսաստանի բազմակի չեմպիոն, խառը մարտի» Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի բազմակի մրցանակակիր, խառը մարտի» Ռուսաստանի հավաքականի անդամ 2004-2008 թթ., մարտական սամբոյի Ռուսաստանի չեմպիոն։
- Խագանի Մամեդով - ադրբեջանցի ֆուտբոլիստ։
- Արման Հովհաննիսյան - ժողովրդական, էստրադային երգերի կատարող։
- Գագիկ Ադիբեկյան - Ռուսաստանաբնակ գործարար, բարերար, ռուսաստանյան RG Group ընկերության նախագահ։ Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է Գագիկ Ադիբեկյանի միջոցներով 2011 թվականին։ Նրա նախաձեռնությամբ նաև բարեկարգվել է եկեղեցու և քաղաքային գերեզմանատան շրջակա տարածքը 2013 թ.։
- Ալբերտ Մարկոսյան - գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ՀԱԱՀ «Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի» գիտական կենտրոնի հողերի էրոզիայի բաժնի վարիչ։
- Հայաստանի Մասիս քաղաքի Գործարանային փողոցը վերանվանվել է Հրանտ Վարդանյանի անունով (2019 թ. փետրվարի 5)[2]
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 6»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 Մայիսի 131
- ↑ Մասիսի Գործարանային փողոցը անվանափոխվեց Հրանտ Վարդանյանի անվան