Հարթաշեն (Սյունիքի մարզ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարթաշեն

Հարթաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից 3-4 կմ հարավ-արևմուտք, սարավանդի վրա, բարձրությունը ծովի մակերևույթից` մոտ 1460 մ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 93 կմ։

Գյուղ
Հարթաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետԳագիկ Վանեսյան
Մակերես30,99 կմ²
ԲԾՄ1460 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն717[1] մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հարթաշեն (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Հարթաշեն (Սյունիքի մարզ) (Հայաստան)

Գյուղը կազմավորվել է 1970-1974 թթ. Այգեձոր, Ազատաշեն և Ձորաշեն գյուղերի բնակիչներին այստեղ բնակեցվելով։ Մասն է կազմել Գորիսի շրջանի, 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Պատմություն Խմբագրել

Հարթաշենը հիմնադրվել և կառուցվել է 1970-1974 թթ.՝ Այգեձոր, Ազատաշեն և Ձորաշեն լքված գյուղերի բնակիչների կողմից։ Դրանք հին գյուղեր էին, որոնք հիշատակվում են Մաղանջազ, Ալիղուլիշեն, Կյորու անուններով։ Այդ գյուղերում կան բնական քարայրեր, խաչքարերով գերեզմանոցներ, եկեղեցիների ավերակներ, որոնք վկայում են դրանց հին (10-17 դդ.) լինելու մասին։ Կառուցվել է հարթավայրում, այստեղից էլ նրա Հարթաշեն անվանումը։

Բնակչություն Խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Հարթաշենի մշտական բնակչությունը կազմել է 717, առկա բնակչությունը` 632 մարդ։ Բնակվել են հայեր, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1970 1981 1989 2001 2011
Բնակիչ 613 578 609 662[3] 717[1]

Տնտեսություն Խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Տես նաև Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 3, էջ 386
  3. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները