Շահումյան (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան (այլ կիրառումներ)
Շահումյան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 4 կմ հյուսիս։
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղապետ | Հարություն Նավասարդյան | ||
Մակերես | 4.8 կմ² | ||
ԲԾՄ | 940 մետր | ||
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲1642 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | շահումյանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1143[3] | ||
|
Աշխարհագրություն խմբագրել
Հեռավորությունը մարզկենտրոնից 28 կմ։ Ընկած է Վաղարշապատ-Աշտարակ ավտոխճուղու վրա։ Նախկինում ունեցել է Խաչի, Մոլադուրսուն, Մուլլադուրսուն, Շաումյան անվանումները։ Պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում։ Գյուղի շրջակայքում պահպանված են ավերված եկեղեցու մնացորդներ։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Շահումյանի մշտական բնակչությունը կազմել է 1642, առկա բնակչությունը` 1537 մարդ[4]։ 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին կեսին ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն[5], այնուհետ` եղել զուտ հայաբնակ։ Հայ բնակիչների նախնիները 1828-1829 թթ. ներգաղթել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից։ Շահումյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1451 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 27%, աշխատունակներ՝ 63%, հետաշխատունակներ՝ 10%։ Գյուղն ունի 493 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Տնտեսություն խմբագրել
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (121 հա), պտղատու (19 հա) և խաղողի այգիները (2 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 8 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։
Համայնքի հիմանխնդիրներ խմբագրել
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ ՀՀ մարզերի կոդեր
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Archived 2013-03-18 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)