Մեղրաշեն
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Մեղրաշեն (նախկին անվանումը՝ Ղազանչի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 15 կմ հարավ-արևելք։ Վերանվանվել է Մեղրաշեն 1946 թ. մայիսի 31-ին։
Գյուղ | ||
---|---|---|
Մեղրաշեն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Արթիկի շրջան | |
Մակերես | 11.9 կմ² | |
ԲԾՄ | 1650 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1500[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մեղրաշենի մշտական բնակչությունը կազմել է 1435, առկա բնակչությունը՝ 1205 մարդ[3]։ Բնակիչերը հայեր են, որոնց նախնիները 1829-1830 թթ.-ին գաղթել են Կարսից և Բասենից[4]։ Մեղրաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 269 | 638[6] | 1018 | 1424 | 1244 | 1057 | 1061 | 1066 | 1272 | 1435[3] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկի, ճակնդեղի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՄեղրաշենում պահպանվել են գյուղատեղիներ (վաղ միջնադար) և “սբ. Լույսի գերեզմաններ” եկեղեցին։
Կրթություն
խմբագրելԳյուղն ունի դպրոց։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 781
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 138» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 6-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»