Գետահովիտ (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետահովիտ (այլ կիրառումներ)
Գետահովիտ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք, Սառնաջուր գետի ստորին հոսանքում։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գետահովիտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշ | ||
Համայնք | Տավուշի մարզ | ||
Այլ անվանումներ | մինչև 1978 — Թալա | ||
ԲԾՄ | 835 մետր | ||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲2123 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գետահովիտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | + 374 (263) | ||
Փոստային ինդեքս | 4008 | ||
Փոստային դասիչ | 4008 | ||
|
Գյուղի հին անունը Թալաքանդ է։Գյուղը 1803թվականին եղել է Պարսկաստանի տիրապետության տակ ապա ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո 1805 թվականին մտել է Ցարական կառավարության հաշվառման մեջ։
Թալաքանդ նշանակում է բացատ և պարսկական բառ է ։Երբ Ղարաբաղից գաղթացները եկել են հաստատվել նրանց հետ եղել են նաև պարսիկներ։ Ամբողջ տարածքը եղել է անտառապատ սակայն պարսիկներից մեկը նկատելով բացատ տարացք ասել է << Թալաքանդ, Թալաքանդ>> այդ պատճառով էլ գյուղի անունը եղել է Թալաքանդ։ Ժամանակի ընթացքում անունը տրոհվել և դարձել է Թալա սակայն բացատրությունը չի փոխվել։ 1978 թվականին վերանվանվել է Գետահովիտ։ Գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի Իյևանի լեռնաճյուղերի հարավային արոտի անտառապատ վայրում, Աղստև գետի և Սառնաջուր վտակի ստորին հոսանքում Իջևան քաղաքից 1կմ դեպի հյուսիս։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գետահովիտի մշտական բնակչությունը կազմել է 2123, առկա բնակչությունը՝ 1991 մարդ[2]։ Բնակիչերը հայեր են, որոնց նախնիների մի մասն այստեղ է փոխադրվել մոտակա Հին Թալա գյուղից և Արցախի Խաչեն ու Ջրաբերդ գավառների գյուղերից։
Գետահովիտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 118 | 352[4] | 559 | 665 | 893 | 1015 | 1331 | 1487 | 1778 | 2088 | 2123[2] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարեղենի, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳետահովիտից 1,5 կմ հյուսիս-արևելքում գտնվում է “Մրգաշեն” գյուղատեղին (XII-XIII դարեր), որտեղ նշմարվում են եկեղեցիների և գերեզմանոցի ավերակներ, իսկ 11 կմ արևմուտք՝ “Կըռանա-Տուխտ” գյուղատեղին (XII-XIII դարեր)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 16-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»