Շատին
Շատին, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում[2], մարզկենտրոնից մոտ 13 կմ հյուսիս-արևմուտք, Արփա գետի աջակողմյան Եղեգիս վտակի ափին։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Շատին | |||
![]() Շատինի համայնապատկեր | |||
Երկիր | ![]() | ||
Ենթարկում | Հայաստանի Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Եղեգիս խոշորացված համայնք | ||
ԲԾՄ | 1270 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1736 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելԲնակավայրը ծովի մակարդակից բարձր է 1300-1350 մ, այն ունի գեղեցիկ դիրք։ Արևելյան կողմից գյուղի վրա կախված են ժայռակազմ լեռների բազմասյուն ճակատները։ Բնակավայրի տարածքը ձգվում է Եղեգիս գետի երկայնքով, նրա երեք վտակների հատման տեղում։
Գեղեցիկ բնաշխարհ ունի։ Բնակչության զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է։ Ցանկացած պտուղ, հատապտուղ, բանջարեղեն աճում է այս տարածքում։ Գյուղը մարզկենտրոնից գտնվում է 12 կմ հեռավորության վրա։ Գյուղով անցնում է մարզկենտրոնն ութ գյուղերին միացնող միջմարզային ճանապարհը և դեպի Սևանի ավազան տանող բարեկարգ ճանապարհը։
Գյուղով է անցնում «Հերմոն-Ելփին» ոռոգման ջրատարը, որի շնորհիվ հնարավոր է ոռոգելի դարձնել համայնքի շուրջ 200 հեկտար տարածք։ Համայնքի տարածքում կան հանքային հանածոներ` շինարարական քար՝ գրանիտ, տրավերտին։
Պատմություն
խմբագրելՇատին գյուղը վերաբնակեցվել է 1828 թվականին Պարսկաստանի Սալմաստ գավառից ներգաղթված հայ ընտանիքներով։ Գյուղն ունի հին պատմություն, ինչի մասին վկայում են գյուղում գտնվող վանքերն ու մատուռները։
Բնակավայրի տարածքում են գտնվում երբեմնի Եղեգիս քաղաքի ավերակները, Աղվանք և Բազելիկ եկեղեցիները, Շատիվանք եկեղեցի-համալիրը։ Բնակավայրի տարածքում է գտնվում Ավարայրի ճակատամարտից նահանջած հայրենասեր մարտիկների գերեզմանները, որոնք նահանջի ճանապարհին մարտի են բռնվել պարսիկների հետ։ Այդ փաստն են վկայում Անգեղի, Սուրբ Աստվածածին և գյուղի այլ տարածքներում գտնվող մատուռները։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շատինի մշտական բնակչությունը կազմել է 1736, առկա բնակչությունը՝ 1488 մարդ[3] 2011 թ. մարդահամարի արդյունքների ավելացում։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828 թ. եկել են Պարսկահայաստանի Սալմաստի գավառից։ Շատինի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև․
Տնտեսություն
խմբագրելՏնտեսությունների թիվը՝ 723։ Համայնքի վարչական տարածքը 3325 հա է, այդ թվում՝ տնամերձի ֆոնդը՝ 75 հեկտար, գյուղ նշանակության հողերը՝ 1085 հեկտար։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ և ծխախոտի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՇատինից մոտ 4 կմ արևելք, Եղեգիս գետի ձախափնյա լանջին գտնվում է Շատիվանքի համալիրը (X-XVII դարեր), 2 կմ հարավ՝ “Անգեղի” (Նահատակի) մատուռն է, “Աղվան” եկեղեցին (XI-XIII դարերի), ինչպես նաև “Ճապուկ” (XII-XIII դարերի) և “Ծատուրի” (1666 թ.) կամուրջները։ Գյուղում կան XVII դարի զանգակատուն, X-XVII դարերի խաչքարեր, V դարի “Բերդանիստ” ամրոցը, Սբ. Սիոնի եկեղեցին (վերակառուցված 1665 թ.), Հոստուն գյուղատեղիում՝ X դարի եկեղեցի։
Հասարակական կառույցներ
խմբագրելԲնակավայրւմ գործում է մեկ միջնակարգ դպրոց (Շատինի միջնակարգ դպրոց), «Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ը, որը սպասարկում է Եղեգիս համայնքի 12 բնակավայրերը, մշակույթի տուն, գրադարան։ Շատին բնակավայրը Եղեգիս համայնքի կենտրոնն է, որտեղ գտնվում է Եղեգիս խոշորացված համայնքի համայնքապետարանը։ Շատին բնակավայրը հանդիսանալով Եղեգիս համայնքի կենտրոն չի կարող ունենալ վարչական ղեկավար։
Հանգստի գոտիներ
խմբագրելԲնակավայրիի բնակչությունը որպես հանգստի գոտի օգտագործում է Եղեգիս գետի հունին կից ծառապատ ազատ տարածությունները։ Բնակավայրում կա բեզոարյան այծերի դիտակետ, որտեղ կարող եք տեսնել արջերի, բեզոարյան այծերի, և այլ կենդանիների։
Ներհամայնքային փողոցներ
խմբագրելՆերհամայնքային փողոցների և ճանապարհների ընդհանուր երկարությունը 20800 մ է, որից ասֆալտապատ՝ 4500, մնացած մասը գրունտային է։Միջհամայնքային ճանապարհը լուսավորված է։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Շատին բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Վայոց ձորի մարզի մարդահամար, 2008
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.