Խոզնավար

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոզնավար (այլ կիրառումներ)

Խոզնավար, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից մոտ 11 կմ հյուսիս, Խոզնավար գետակի ափին, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 100 կմ։

Գյուղ
Խոզնավար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՎարո Գրիգորյան
Մակերես16.22 կմ²
ԲԾՄ1600 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն396[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԽոզնավարցի
Ժամային գոտիUTC+4
##Խոզնավար (Հայաստան)
Red pog.png

Գյուղը նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2016 թվականից մասն է խոշորացված Տեղ համայնքի։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Խոզնավարի մշտական բնակչությունը կազմել է 396, առկա բնակչությունը` 349 մարդ[1]։ Մինչև 1918 թ. գյուղում ապրել են նաև ադրբեջանցիներ, որոնք, սակայն, կազմել են փոքրամասնություն[2]։ Խոզնավարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1981 1989 2001[4] 2011[1]
Բնակիչ 78 401 688 474 562 582 484 359 458 396

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Խոզնավարն ունի 1675 թ.-ին կառուցված Սբ. Մինաս եկեղեցի։

Հասարակական կառույցներԽմբագրել

Գյուղն ունի տասներկուամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, մսուր-մանկապարտեզ։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, էջ 761
  4. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները