Հորս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հորս (այլ կիրառումներ)
Հորս, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք, Սելիմագետի աջակողմյան Հորս վտակի ափին, Սելիմագետ և Եղեգիս գետերի գետախառնուրդից 6-7 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղ | |||
---|---|---|---|
Հորս | |||
Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Եղեգնաձորի շրջան | ||
ԲԾՄ | 1660 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 321[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1650 մ բարձրության վրա։
Գյուղից վերև Գնդասար լեռն է՝ 2960 մ բարձրությամբ։ Գնդասար և հարակից լեռների աղբյուրները ջրով ապահովում են գյուղը։ Գյուղը սահնմանակից է Շատին, Սալլի և Թառաթումբ համայնքներին, հեռավորությունը մարզկենտրոնից 20 կմ է։
Կլիմա
խմբագրելՁմռանը ցուրտ է, ամռանը՝ զով։
Պատմություն
խմբագրելՎայոց ձոր մարզի Հորս գյուղը վերաբնակեցվել է 1918 թվականին Նախիջևանի Մեծոփ կամ Օծոփ (այժմ՝ Բադամլու) գյուղից ներգաղթած ընտանիքներով։ Խոսում է Վայոց ձորի և Հյուսիսային Նախիջևանի տեղաբնիկ բարբառով՝ Ճահուկ-Վայքի միջբարբառով։ Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է, որի վկայությունն է գյուղի կենտրոնում կառուցված զարդաքանդակներով, սրբատաշ պատերով, 13–րդ դարի կիսավեր «Չեսարի Դարպաս» կառույցը և հարակից՝ վարդագույն քարերով կերտած եկեղեցիական համալիրը։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հորսի մշտական բնակչությունը կազմել է 321, առկա բնակչությունը՝ 257 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 219 | 1136 | 551 | 938 | 649 | 607 | 474 | 286 | 317 | 321[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ և ծխախոտագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀորսում պահպանվել են XIII-XIV դարերի խաչքարեր և XIV դարի եկեղեցի։
Հասարակական կառույցներ
խմբագրելԳյուղն ունի մշակույթի տուն, հիմնական դպրոց, բուժկետ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 124» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հորս բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե