Գետափնյա

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Գետափնյա, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 12 կմ հյուսիս։ Մարզկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Աղջաղշլաղ, Գետափ անվանումներ։ Գետափնյա է վերանվանվել 1978 թվականին։

Գյուղ
Գետափնյա
Արբանյակային պատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1897 թ.
ԲԾՄ860 մ մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1276 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Գետափնյա (Հայաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1897 թվականին։ Գյուղի բնակչության նախնիների մի մասն այստեղ վերաբնակություն է հաստատել Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառից։

Գյուղն ընկած է Արարատյան դաշտում` Հրազդան գետի ձախ ափին։

ԿլիմանԽմբագրել

Տեղադրված է ծովի մակարդակից 860 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3 °C - -5 °C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C - 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

ԲնակչությունԽմբագրել

Տարի 1897 1926 1939 1979 2001 2004 2011
Բնակիչ 200 355 497 1435 1292 1076 1276

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղն ունի առկա 348 տնտեսություն, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 54 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 4 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել