Գետամեջ (Կոտայքի մարզ)

գյուղ ՀՀ Կոտայքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետամեջ (այլ կիրառումներ)

Գետամեջ, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին[2]։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Գետամեջ
Գետամեջ -Getamej.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ԳյուղՆոր Հաճն (համայնք)
Առաջին հիշատակում1699
Այլ անվանումներՔեթրան, Կեդրոն
Մակերես560.39 կմ²
ԲԾՄ1050-1340 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն706[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր,

եզդիներ,

քրդեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգետամեջցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(374)224
Փոստային ինդեքս2412
##Գետամեջ (Կոտայքի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։

ԲնակչությունԽմբագրել

Գյուղի բնակիչները մեծ մասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի, Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։

Գետամեջի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 27 285 238 600 583 608 697 712 698[4]

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և դաշտավարությամբ։

Նշանավոր ընկերություններից է «Թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ-ն (առավել հայտնի որպես «Գետամեջի թռչնաֆաբրիկա»)։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Գյուղում կա XIV դարին թվագրվող եկեղեցի՝ Սուրբ Մարիամ։

Հասարակական կառույցներԽմբագրել

Գետամեջում գործում է միջնակարգ դպրոց (79 աշակերտով), համայնքային գրադարան։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 23 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 57»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 14 
  4. 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներԽմբագրել