Մուսայելյան (Շիրակի մարզ)
Մուսայելյան (նախկին անվանումը` Բոզյոխուշ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Սարապատ համայնքում, մարզկենտրոնից 32 կմ արևելք։ Գյուղի կենտրոնի հեռավորությունը Երևանից 180 կմ է, Գյումրիից՝ 32 կմ, Աշոցքից՝ 15 կմ։
Գյուղ | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 12.8 կմ² | |
ԲԾՄ | 2045 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 408[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գյուղը հիմնվել է 1862 թ. Բոզյոխուշ անվամբ Արևմտյան Հայաստանի Մասիս[փա՞ստ] գավառի Մեզիղլադա գյուղից գաղթածների կողմից։ Այսուհանդերձ, համայնքի բնակչությունը կազմված է հիմնականում Բասեն գավառից գաղթածների ժառանգներից։ Վերանվանվել է Մուսայելյան 1946 թվականի նոյեմբերի 12-ին[2]։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Մուսայելյանի մշտական բնակչությունը կազմել է 388, առկա բնակչությունը` 376 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը գաղթել է 1877-1878 թվականներին Բասենի Բղլասոն գյուղից[2]։
Մուսայելյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Մուսայելյանն ունի 1896 թ.-ին կառուցված Սբ. Տրդատ եկեղեցի։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 901
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 775.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Մեկ օր Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում
- Մուսայելյան գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.
- Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայք Archived 2012-10-27 at the Wayback Machine.