Գորայք

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Գորայք (նախկին անվանումը՝ Բազարչայ), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 27 կմ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի աջ կողմում` սարահարթին, ծովի մակերևույթից մոտ 2100 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 128 կմ։

Գյուղ
Գորայք
Գյուղը ճանապարհից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ԳյուղապետԿարեն Պետրոսյան
Այլ անվանումներԳորհայք
Մակերես67,57 կմ²
ԲԾՄ2100 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն435[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԳորայքցի
Ժամային գոտիUTC+4
Գորայք (Հայաստան)##
Գորայք (Հայաստան)

Գյուղը 1877 թ. հիմնադրել են Բալուջա (ներկայումս` Այգեստան) գյուղից գաղթած մոլոկանները[2]։ Բազարչայ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ 1980-ական թթ. սկզբներին Սպանդարյանի ջրամբարի կառուցման պատճառով գյուղը տեղափոխվել է մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք և վերանվանվել Գորայք։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2016 թվականից հանդիսանում է Գորայք համայնքի կենտրոնը։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։ Գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք՝ գտնվում է «Ավերակ» գյուղատեղին։ Որոտանի վերին հոսանքի շրջանում կա 1850-1860 թվականների ջրանցք։

Բնակչություն Խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Գորայքի մշտական բնակչությունը կազմել է 435, առկա բնակչությունը` 401 մարդ[1]։ Մինչև 1940-ական թթ. բնակիչները հիմնականում ռուսներ էին, իսկ այնուհետև` միայն հայեր[3][2]։ Գորայքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 469 631 1176 1822 1222 843 548 558[4] 632[5] 435[1]

Տեսարժան վայրեր Խմբագրել

Գյուղի հարավային եզրին, Վայք-Սիսիան ավտոճանապարհի ձախ կողմում գտնվում է հուշաղբյուր։ Գյուղից արևմուտք գտնվում է «Զանգեզուրի դարպասներ» հուշարձանը։

Տես նաև Խմբագրել

Պատկերասրահ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 1, էջ 542
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 643
  5. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները