Վերին Գիրաթաղ

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում

Վերին Գիրաթաղ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքից մոտ 13 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի ձախ կողմում։

Գյուղ
Վերին Գիրաթաղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն0 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվերինգիրաթաղցի
Ժամային գոտիUTC+4
Վերին Գիրաթաղ (Հայաստան)##
Վերին Գիրաթաղ (Հայաստան)

Նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ՝ կազմելով մասը Լեռնաձոր համայնքի։

Բնակչություն խմբագրել

Համաձայն Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Վերին Գիրաթաղը բնակեցված չի եղել[2]։ Մինչև 1989 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4]։

Վերին Գիրաթաղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1897 328 մարդ [5]
1926 225 մարդ [5]
1939 139 մարդ [5]
1959 310 մարդ [5]
1970 181 մարդ [6]
1979 120 մարդ [5]
1989 51 մարդ [7]
2011 0 մարդ [1]


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 868
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 193. — 184 p.
  6. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 1. — էջ 868. — 4696 p.
  7. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 632. — 4696 p.