Իշխանասար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխանասար (այլ կիրառումներ)
Իշխանասար, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Իշխանասար | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Մակերես | 12,75 կմ² | ||
ԲԾՄ | 1900 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 294[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | իշխանասարեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Անուն
խմբագրելԲնակավայրի հայկական անունը Իշխանասար է։ Հայտնի է եղել նաև թուրքական Ղզլջուղ անունով[3]։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1820-1880 մ բարձրության վրա, Երևան-Գորիս ավտոմայրուղու ձախ կողմում։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 98 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 5 կմ դեպի հյուսիս։
Գյուղի շրջակայքում գտնվող միջնադարյան գերեզմանոցը, ինչպես նաև «Սյունի բերդ», «Ղարայի ժայռ» և «Քյալափա-Քյարավեկ» ամրոցների ավերակները վկայում են, որ տարածքը բնակեցված է եղել դեռևս հին ժամանակներում։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Իշխանասարի մշտական բնակչությունը կազմել է 294, առկա բնակչությունը՝ 198 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում՝ մինչև Արցախյան շարժումն ու ազգամիջյան բախումները, գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], որոնց հեռացույմից հետո այստեղ են հաստատվել Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած հայերը։ Ստորև ներկայացված է Իշխանասար գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | - | 407 | 122 | 441 | 587 | 651 | 556 | 147[5] | 294[2] |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 559
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները