Ամասիա (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Շիրակի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ամասիա (այլ կիրառումներ)։

Ամասիա (նախկինում՝ Համասիա, Ղուկասյան, Ղուկասյան Ներքին[3]), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 13 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի աջ ափին։

Գյուղ
Ամասիա
Amasia-Armenia-raffi kojian 6363.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես30.9 կմ²
ԲԾՄ1870 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2210[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 245[2]
Փոստային ինդեքս2701
##Ամասիա (Շիրակի մարզ) (Հայաստան)
Red pog.png

ՍտուգաբանությունԽմբագրել

Ըստ ավանդույթի՝ գյուղի անվանումը ծագել է Հայկ նահապետի ծոռան Ամասիայի անունից[4]։

ՊատմությունԽմբագրել

Տարածքը պատմականորեն Մեծ Հայքի թագավորության Գուգարք նահանգի Աշոցք գավառի մաս է կազմել[4]։ Բնակչության նախնիների մի մասը 1829 թվականին գաղթել է Բասենից, Կարսից և այլ տեղերից[4]։ Մինչև 1920-ականները բուն Ամասիա գյուղը հիմնականում բնակեցված է եղել թյուրքախոս սուննի մուսուլմաններով (ղարափափաղներով)[5][6]։ Հայ բնակիչների թիվը գերազանցել է մուսուլմանների թիվը 1931 թվականին, իսկ ներկայիս Ամասիայի ազգաբնակչությունը ամբողջությամբ հայ է[5]։

Խորհրդային ժամանակաշրջանում եղել է ՀԽՍՀ նախկին Ամասիայի շրջանի վարչական կենտրոն[3]։ 1951–1956 թվականներին գղյուղը պաշտոնապես կոչվել է Ղուկասյան[3]։ Ժամանակակից Ամասիայի խոշորացված համայնքն ընդգրկում է Արեգնադեմ, Գտաշեն, Ողջի, Բյուրակն, Մեղրաշատ, Հովտուն, Բանդիվան և Ջրաձոր գյուղերը[4]։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ամասիայի մշտական բնակչությունը կազմել է 1532, առկա բնակչությունը` 1408 մարդ[7], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1886 274 մարդ [8]
1897 406 մարդ [9]
1926 357 մարդ [9]
1931 645 մարդ [8]
1959 1527 մարդ [8]
1970 2773 մարդ [8]
1980 3175 մարդ [8]
1989 2554 մարդ [10]
2001 1878 մարդ [8]
2011 1532 մարդ [11]


ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և սննդի արդյունաբերությամբ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Ամասիայից հյուսիս-արևմուտք է գտնվում «Ամրաձոր» ամրոցը։ Գյուղից 2 կմ արևմուտք գտնվում է Խարաբալար կոչված լքված գյուղատեղ, որտեղ, ըստ Ամասիայի բնակիչների, անցյալում բնակվել են հույներ[4]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ. (1986)։ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայերեն) 1։ Երևան: Երևանի Համալսարանի Հրատարակչություն։ էջ 208 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Պատմական ակնարկ Ամասիայի և հարակից բնակավայրեր մասին»։ amasia.am 
  5. 5,0 5,1 «Ամասիա ավանի բնակչությունը 1886-2013 թվականներին»։ www.aniarc.am։ Հայկական Ուսումնասիրությունների Անի կենտրոն։ 10 June 2021 
  6. «Кавказский календарь. Тифлис 1912»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25 
  7. 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 16. — 184 p.
  9. 9,0 9,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  10. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 550.
  11. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

Արտաքին հղումներԽմբագրել