Ջրահովիտ
Ջրահովիտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, մարզկենտրոն Արտաշատից 18 կմ հյուսիս-արևելք։
Գյուղ | ||
---|---|---|
Ջրահովիտ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Մասիսի շրջան | |
Համայնքի ղեկավար | Համլետ Ղազարյան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 3,75 կմ² | |
ԲԾՄ | 830 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1072[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Բնակիչների նախնիները Հայաստան են ներգաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից և նրա շրջակա գյուղերից։ Նախկինում ունեցել է Ճապաչալու, Ճեպեչելի, Ջաբաշալու, Ջաբաշիլի անվանումը։ Ջրահովիտ է վերանվանվել 1960 թվականին։
Գյուղը վերաբնակեցվել է 1950 թվականին Կոտայքի շրջանի Սոց գյուղից տեղափոխված բնակիչների կողմից։
Գյուղի մոտ է գտնվում Ջրահովիտի հնավայրը, որը վերաբերվում է մ.թ.ա 5-3 հազարամյակներին, ապա երկաթի հելենիզմի և ուշ միջնադարի ժամանակաշրջաններին։ Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։
Կլիմա
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը՝ 42 աստիճան։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելՏարի | 1831 | 1897 | 1929 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 275 | 264 | 224 | 240 | 496 | 775 | 872 | 1028 | 1144 | 1100 | 1072[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց, որոնք գտնվում են անմխիթար վիճակում և մանկապարտեզ՝ վերանորոգված ու կահավորված։
Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- Ջրահովիտ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրահովիտ» հոդվածին։ |