Մեծամոր (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծամոր (այլ կիրառումներ)

Մեծամոր, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։

Գյուղ
Մեծամոր
Կոորդինատներ: 40°04′17″ հս․ լ. 44°17′21″ ավ. ե. / 40.07139° հս․. լ. 44.28917° ավ. ե. / 40.07139; 44.28917
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարածաշրջան
ԳյուղապետԷդվարդ Միրզոյան
Մակերես3.8 կմ²
ԲԾՄ830 մ
Կլիմայի տեսակչոր խիստ ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1174 մարդ (2008)
Խտություն309 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՄեծամորցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1138[2]
թ
##Մեծամոր (Արմավիրի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Մեծամոր (Արմավիրի մարզ) (Արմավիրի մարզ)
Red pog.png

Մեծամորն Էնեոլիթյան փուլումԽմբագրել

Ըստ Լ․ Խանզադյանի փոքրածավալ նախնական հրապարակումների Մեծամորի միջնաբերդի տարբեր հատվածներում (հնագետը չի կոնկրետացնում որտեղ) 1970-1980-ական թթ կատարված պեղումների ժամանակ, պարբերաբար, ի հայտ են եկել էնեոլիթյան (պղնձեքարեդարյան) պարբերաշրջանին բնորոշ տարբեր արտեֆակտների մնացորդներ, որոնք ինքնին հիմք են տվել ենթադրելու բլրի վրա էնեոլիթյան վաղերկրագործական բնակավայրի գոյությունը, թեև այդ փուլում կոնկրետ հնագիտական շերտ դեռևս բացված չէր։ Պատկերը փոխվել է 1987-1988 թթ․, երբ բլրի վրա գտնվող ուղղանկյունաձև, քարաշար, ուշբրոնզեդարյան կառույցի հատակի պեղման ժամանակ, մոտ 4․0 մ խորության վրա, վաղբրոնզեդարյան մշակութային շերտի տակ բացվել է էնեոլիթյանը։

ԱշխարհագրությունԽմբագրել

Հեռավորությունը Վաղարշապատից՝ 8 կմ, մարզկենտրոնից 38 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Հեզլու Ղամարլու, Ղամարլու անվանումները։ Մեծամոր է վերանվանվել 1946 թ-ին։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, Մեծամոր գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

ԲնակչությունԽմբագրել

Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1915-1920 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանից՝ Սուրմալուից, Բիթլիսից և Վանից։

Տարի 1831 1897 1926 1939 1959 1979 2005
Բնակիչ 127 408 288 386 533 724 1136

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1136 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 30%, աշխատունակներ՝ 57%, հետաշխատունակներ՝ 13%։ Գյուղն ունի 345 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Մեծամոր գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (133 հա), բազմամյա տնկարկներ (14 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ 53 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներԽմբագրել

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել