Այգեհատ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այգեհատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Այգեհատ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Լոռու մարզ, Թումանյանի շրջան, Բորչալուի գավառ և Թիֆլիսի գավառ | |
Այլ անվանումներ | Իգահատ, Իգոկաթ, Իկհատ, Դանուշավան | |
Մակերես | 6.1 կմ² | |
ԲԾՄ | 1150 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 263[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | այգեհատցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/476/ (հայ.) | |
| ||
Անուն
խմբագրելՎաղնջական ժամանակներից գյուղը կոչվել է Այգեհատ, երբեմն վերջինի ձևափոխված ձևով՝ Իգահատ։ Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1963 թվականին, վերանվանվել է Դանուշավան՝ ի պատիվ այդտեղ ծնված հայազգի բոլշևիկ գործիչ Դանիել Շահվերդյանի[3]։ 1991 թվականի ապրիլի 3-ին վերականգնվել է գյուղի հին անունը՝ Այգեհատ[4]։
Աշխարհագրություն
խմբագրելԱյգեհատ գյուղը գտնվում է Դեբեդ գետի ձախ ափին, բարձրադիր սարավանդում՝ ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա։ Ալավերդի քաղաքից հեռու է 9 կմ դեպի հարավ-արևմուտք, իսկ մարզկենտրոն Վանաձոր քաղաքից՝ 43 կմ դեպի հյուսիս-արևելք։
Կլիմա
խմբագրելԿլիման մերձարևադարձային է, չափավոր շոգ և չորային ամառներով, մեղմ ձմեռներով։ Տարեկան թափվում են 500-600 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։
Պատմություն
խմբագրելՊատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԳյուղում են գտնվում Սբ. Սարգիս (VI-VII դդ.), Գողգոթավանք (X-XVII դդ.) եկեղեցիները և Ս. Սարգիս մատուռը (XVI-XVIIդդ.)։ Գյուղից ոչ հեռու գտնվում է “Քոբայրի” վանքը։
Հին գյուղատեղի ավերակները տարածված են Քոբայրավանքից շուրջ երկու կիլոմետր հյուսիս, պահպանվել են առանձին շինությունների հետքեր, Գողգոթավանք եկեղեցին և մի քանի խաչքար։ Հնագույն վիմագիր արձանագրությունը գրվել է 1211 թվականին, իսկ վերջինը՝ 1579-ին։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգեհատի մշտական բնակչությունը կազմել է 263, առկա բնակչությունը՝ 243 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տնտեսություն
խմբագրելՊատմական ակնարկ
խմբագրելՎերջին ժամանակների տեղազննություններից և պեղումներից պարզ է դարձել, որ այս տարածքը՝ Դեբեդի ձախափնյա բարձրադիր լանջը, XIII-XIV դարերում եղել է հայաստանի հյուսիսարևելյան խաղողագործության ու գինեգործության կարևոր մասերից մեկը (հատկապես խաղողի սև տեսակի)։ Իգահատ գյուղատեղից դեպի հյուսիս՝ Դեբեդի ձախափնյա լանջին, որոշ ընդհատումներով, այգիները շարունակվել են մինչև Սանահին կայարան։ Այդ այգիների ընդհանուր տարածքը (միջին բարձրությունը՝ 850 մ) 20-25 հեկտար է եղել՝ փռված Դեբեդի ձախափնյա արևելահայաց լանջին։
Քանի որ Իգահատին հարող այգիները վերջինն էին, դրանից դեպի հարավ խաղող չէր աճում, հետևաբար ստացել է նման անվանում՝ իգի (այգի) և հատնել (վերջանալ) բառաբարդումից։
Ներկա ժամանակներ
խմբագրելԳյուղատնտեսական հողերը գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 281 հա։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են արոտավայրերի և վարելահողերի համար՝ համապատասխանաբար կազմելով 132 և 58 հեկտար։
Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Հասարակական կառույցներ
խմբագրել2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց[7]։
Հայտնի անձինք
խմբագրել- Սիմոն Զավարյան - Հ.Յ.Դաշնակցության ղեկավարներից մեկը։
- Դանուշ Շահվերդյան - XX դարի 20-30-ականների հասարակական-պետական գործիչ, նա 1936 թ. Մարսելից Կոմիտասի աճյունը տեղափոխել է Երևան, որի համար էլ Բերիան նրան չի ներել և ինքն էլ, կինն էլ զրկվեցին կյանքից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 25 — 992 էջ։
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 207» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Այգեհատ». Վերցված է 2013 Նոյեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգեհատ» հոդվածին։ |