Լանջիկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լանջիկ (այլ կիրառումներ)
Լանջիկ, գյուղ Մարալիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Մուսլուխլի, Մուսլուղլու, Մուսուխլը, Մուսուղլի անվանումները։ Լանջիկ է վերանվանվել 1947 թվականին։ Տեղադրված է Գյումրի-Թալին ավտոմայրուղուաջ կողմում։ Գյուղը տեղադրված է բլրապատ հարթավայրում՝ ծովի մակարդակից 1960 մ բարձրության վրա։ Մթնոլորտային տեղումները սակավ են։
Գյուղ | ||
---|---|---|
Լանջիկ | ||
Հիշատակի խաչքար | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Անիի շրջան | |
Մակերես | 15 կմ² | |
ԲԾՄ | 1960 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 853[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 242[2] | |
| ||
Կլիմա
խմբագրելԿիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։
Բնակչություն
խմբագրելԲնակչության նախնիների մի մասը 1828-1830 թվականներին տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի, Մուշի շրջաններից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 936 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 43%, կանայք՝ 57%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 35%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 14%։
Լանջիկի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 411 | 664 | 663 | 719 | 699 | 837 | 777 | 819[4] | 924 | 853[1] |
Տնտեսություն
խմբագրելՈւնի 102 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 575 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 92 և 660 հեկտար։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ[5]։
Կրթություն
խմբագրելԳյուղն ունի դպրոց։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 86» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 29-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 688
- ↑ http://shirak.mtad.am/about-communities/619/