Գոգավան

գյուղ Հայաստանի Լոռու մարզում

Գոգավան, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։

Գյուղ
Գոգավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Այլ անվանումներԴեմուրչիլար
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն51[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գոգավան (Հայաստան)##
Գոգավան (Հայաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Բնակավայրը տեղակայված է Տաշիր քաղաքից մոտ 8 կմ դեպի հյուսիս-արևելք՝ հայ-վրացական հսկիչ անցագրային կետի մոտ։ Ծովի մակարդակից բարձր է 1500 մ։

Պատմություն խմբագրել

1995 թվականից գյուղն ընդգրկված էր Ձորամուտ գյուղական համայնքի, իսկ 2017 թվականից՝ Սարչապետ համայնքում։

1991 թվականի ապրիլի 3-ին վերանվանվել է Գոգավան[2]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդահամարի արդյունքների՝ Գոգավանի մշտական բնակչությունը կազմել է 51, առկա բնակչությունը՝ 65 մարդ[1]։ Խորհրդային ժամանակաշրջանում՝ մինչև 1989 թվականը այն բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4] և կոչվել է Դեմուրչիլար թուրքական անունով։

Ստորև ներկայացված է Գոգավանի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների[2].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 89 128 181 159 203 200 127[5] 84 51[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 59» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 80 — 992 էջ։
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 639 — 916 էջ։