Աշնակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշնակ (այլ կիրառումներ)
Աշնակ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Երևան-Թալին խճուղուց ձախ, Թալին քաղաքից 12 կմ հարավ։ Մարզկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Աշնակ | |||
Կոորդինատներ: 40°19′39″ հս․ լ. 43°55′0″ ավ. ե. / 40.32750° հս․. լ. 43.91667° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Աշնակ | ||
Ղեկավար | Խաչիկ Տոնոյան | ||
Առաջին հիշատակում | 5-րդ դար | ||
Այլ անվանումներ | Էշնակ, Եշնակ | ||
Մակերես | 21.8 կմ² | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1361 մարդ (2010) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | աշնակցի | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +374 (232) | ||
Պաշտոնական կայք | archive.is/20150603034125/http://ashnak.am/Pages/Home/Default.aspx | ||
| |||
ՊատմությունԽմբագրել
Աշնակը հիշատակվում է 5-րդ դարից, եղել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղերից և հանդիսացել է խոշոր բնակավայր։ Հին գյուղի ավերակները պահպանվել են ներկայիս գյուղի տարածքից 5 կմ արևմուտք։ Այստեղ են գտնվում նաև հին բերդի՝ 9-10-րդ դարերի ավերակները։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Գյուղում կա 4-5-րդ դարերի կիսավեր եկեղեցի։ Գյուղից 3 կմ հարավ-արևելք գտնվում է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի ամրոցը։
ԱշխարհագրությունԽմբագրել
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1420 մ բարձրության վրա։ Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ։ Ամառները տաք են և չոր, ձմեռները՝ ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5-ից -6-ի սահմաններում, հուլիսյանը՝ 22-24-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են։
ԲնակչությունԽմբագրել
Գյուղի բնակչությունը ձևավորվել է հիմնականում 1914-1920 թվականներին Արևմտյան Հայաստանի Սասունի Փիրծեն, Մշգեղ, Տալվորիկ, Մկդենք, Զրթնիկ, Քաջրենք, Ճամ, Բլոենք, Տալհոր, Գոմք և Կոշնակ գյուղերից եկած վերաբնակիչներով։
Համայնքի բնակչությունը կազմում է 1290 մարդ, որից 51% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 49%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 30%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 47%, հետաշխատունակները՝ 23%։ Գյուղն ունի 220 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։
Աշնակի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 1831 | 1873 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 62 | 363 | 778 | 965 | 1 110 | 1 061 | 1 226 | 1 364 |
ՏնտեսությունԽմբագրել
Գյուղատնտեսական հողահանդակների մեջ մեծ բաժին ունեն վարելահողերը, պտղատու այգիները։ Պահուստային հողերի մեջ 25% կազմում են արոտավայրերը։ Մեծ բաժին ունեն չօգտագործվող հողերը։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Զբաղվում են նաև ծխախոտագործությամբ, դաշտավարությամբ։ Մշակում են կերային, հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 7»։ Վերցված է 2013 Հուլիսի 28