Աղվանի (գյուղ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Աղվանի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[4]։

Գյուղ
Աղվանի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
Հիմնադրված է1923[2] թ.
Մակերես9,92 կմ²
ԲԾՄ1700 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն98 մարդ (2011)[3]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաղվանեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Աղվանի (գյուղ) (Հայաստան)##
Աղվանի (գյուղ) (Հայաստան)
Աղվանի (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Աղվանի (գյուղ) (Սյունիքի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Քաշունի գետի ափին՝ ծովի մակարդակից մոտ 1700 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 36 կմ։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1923 թվականին հին բնակավայրի տեղում։ Խորհրդային Միության տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Աղվանիի տարածքում կան նախաքրիստոնեական շրջանի գերեզմաններ, 17-րդ դարի կիսավեր եկեղեցի, խաչարձաններ։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Աղվանիի մշտական բնակչությունը կազմել է 98, առկա բնակչությունը՝ 67 մարդ[5]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[6]։ Ստորև ներկայացված է Աղվանի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[6][7].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 96 237 245 247 151 102[8] 138[9] 92 98[5]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  5. 5,0 5,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. 6,0 6,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 1, էջ 195
  7. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 15-ին.
  8. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 5, էջ 549
  9. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 262