Սալվարդ (գյուղ)

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալվարդ (այլ կիրառումներ)

Սալվարդ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղ
Սալվարդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՍիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1]
Հիմնադրված է1828 թ.
Այլ անվանումներԱլիլու կամ Ալելու, Այբալու
Մակերես31,44 կմ²
ԲԾՄ1940 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն396[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսալվարդցի
Ժամային գոտիUTC+4
Սալվարդ (գյուղ) (Հայաստան)##
Սալվարդ (գյուղ) (Հայաստան)
Սալվարդ (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Սալվարդ (գյուղ) (Սյունիքի մարզ)

Բնակավայրի պաշտոնական անունը Սալվարդ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում կոչվել է Ալիլու[3]։ 1935 թվականին վերանվանվել է Սալվարդ։

Աշխարհագրություն

խմբագրել

Սալվարդ գյուղը սահմանակից է Հացավան, Բռնակոթ, Թանահատ, Թասիկ և Արևիս բնակավայրերին։ Գյուղի արևմտյան կողմից վեր է խոյանում շրջանի բարձրությամբ երկրորդ Սալվարդ սարը, որի բարձրությունը 3169 մետր է։ Համայնքի հեռավորությունը Սիսիանից կազմում է 14 կմ, մարզկենտրոնից՝ 132 կմ, մայրաքաղաքից՝ 239 կմ։ Համայնքի վարչական տարածքը կազմում է 4072 հա։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1960 մետր բարձրության վրա։ Տարածքին բնորոշ է չափավոր ցամաքային կլիման՝ տաք ամառ և ցուրտ ձմեռ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 6.6 °C է, ձմռանը միջինը՝ -12 °C (առավելագույնը՝ - 25 °C) ամռանը միջին ջերմաստիճանը կազմում է 6 °C, իսկ առավելագույնը՝ 32 °C: Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 370 մմ։

Սալվարդ գյուղը անտառազուրկ է։ Տարածքի մի զգալի մասը տափաստանային գոտում է։ Տափաստանները երկու տիպի են՝ սիզախոտային և փետրախոտ-շյուղախոտային։ Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում մարգագետինները, որոնք գյուղի անասնապահության հիմնական կերային բազաներից մեկն է։ Վերին գոտին հարուստ է ալպյան մարգագետիններով։ Ենթալպյան մարգագետինները պահվում են նաև որպես խոտհարքներ։ Այստեղ աճում է խառը բուսականություն (երեքնուկ, եղջերառվույտ, ցորնուկ, շյուղախոտ և այլն)։ Կենդանական աշխարհը չի տարբերվում ողջ Սիսիանի կենդանական աշխարհից։ Լեռնաշխարհի բնորոշ կենդանիները մնում են գայլը, աղվեսը, նապաստակը, փորսուղը։ Թռչունների ընտանիքը համալրում են կաքավը, կաչաղակը, ագռավը, սոխակը, աղավնին, արծիվը և ալն։

Պատմություն

խմբագրել

Սալվարդ գյուղի մասին հիշատակվում է սկսած 1828 թվականից, երբ մի քանի ընտանիքներ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից տեղափոխվել, ներգաղթել են և հիմնադրել գյուղը Ալիլու, Այբալու, այնուհետև Սալվարդ անվանումներով։ Նախկին Խորհրդային տնտեսության ժամանակաշրջանում գյուղը ունեցել է բավականին լավ ավանդույթներ դաշտավարության և հատկապես անասնապահության բնագավառներում։ Տարածաշրջանի առաջին կոլտնտեսություններից մեկը հիմնվել է Սալվարդում 1930 թվականին։ 1970-80 թթ-ին գյուղում առկա էին մոտ 700 գլուխ կթու կովեր, 400 մանր եղջերավոր անասուններ, 150 գլուխ խոզեր։ 1992 թ-ին կոլտնտեսությունը լուծարվել է և դարձել կոլեկտիվ տնտեսություն։ Վերջինս գոյատևել է մինչև 1999 թվականը։ Գյուղը էլեկտրաֆիկացվել է 1948 թվականին։ Իսկ առաջին հեռախոսը մուտք է գործել գյուղ 1960 թվականին։ 1956 թ-ին համայնքի ուժերով կառուցվել է առաջին ջրագիծը, որից օգտվում էր ամբողջ համայնքը, իսկ երկրորդ ջրագիծը մուտք գործեց համայնք 1966 թ-ին։ Համայնքում գործում է մշակույթի օջախը, որը կառուցվել է 1975 թ-ին։

Բնակչություն

խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սալվարդի մշտական բնակչությունը կազմել է 263, առկա բնակչությունը՝ 252 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4], որոնց նախնիները 1828-1829 թվականներին եկել են Պարսկահայաստանի Խոյի գավառի Ուզումչի և Մահլազան գյուղերից[5]։ Ստորև ներկայացված է Սալվարդ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 244 479 714 967 1064 541 508 420 352 418[6] 263[2]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 83
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 473
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 128