Երիզակ (Շիրակի մարզ)
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երիզակ (այլ կիրառումներ)
Երիզակ (նախկին անվանումը` Իբիշ), լքված գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Զարիշատ գյուղից 3 կմ հարավ, Արփի լճի հարավային կողմում, սարալանջի վրա։ Երիզակ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին[3]։
Գյուղ | ||
---|---|---|
Երիզակ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Այլ անվանումներ | Իբիշ | |
ԲԾՄ | 2120 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 0[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 242[2] | |
|
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Երիզակը մշտական կամ առկա բնակչություն չի ունեցել[1]։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։
Երիզակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1980 | 1989 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 118 | 307 | 278 | 219 | 400 | 471 | 101 | 0[1] |
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 75»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 29
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»