Անտառաշեն

գյուղ Հայաստանի Լոռու մարզում

Անտառաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում[2]։

Գյուղ
Անտառաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Համայնք Լերմոնտովո համայնք
Մակերես22 կմ²
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն259[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունանտառաշենցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/486/ (հայ.)
Անտառաշեն (Հայաստան)##
Անտառաշեն (Հայաստան)

Գյուղը գտնվում է ծովի մակերեսից 1900 մ բարձրության վրա, շրջապատված է կանաչազարդ անտառներով, բարձրադիր լեռներով։ Լեռներից հոսող գետը հոսում է անմիջապես գյուղի ջրամբարը, որը բնակչությանը բավարարում է ամբողջությամբ։

Կլիմա խմբագրել

Գյուղի կլիմայական պայմանները բարենպաստ են. ձմեռը ցրտաշունչ է, իսկ ամառը՝ զով։

Գյուղատնտեսություն խմբագրել

Գյուղացիական տնտեսության զբաղմունքը՝ հողագործություն, նախկինում զբաղվել են գազանաբուծությամբ։ Կարևոր է նշել, որ երկար տարիներ զբաղվելով գազանաբուծությամբ, տալով հանրապետությանը մեծ եկամուտներ, չեն զբաղվել հողագործությամբ, քանի որ ամբողջ տարին այն պահանջել է մարդկային նուրբ խնամք և հոգատարություն։ Տնտեսությունը միակն է եղել նույնիսկ անդրկովկասյան երկրներում, ուր արտահանվել է ոսկեփայլ մորթի։ Եթե 1937 թ. միությունը ունեցել է 25-30 գազան, ապա 1988 թ. արտահանվել է 17 000 կզաքիսի, 10 000 աղվեսի մորթի, պաշտպանելով հետագա մայրական կազմը։

Տնտեսություն խմբագրել

1990 թ.-ը տնտեսությունը կանգնել է փլուզման եզրին, որը շարունակվեց մինչև 1994 թ.-ն։ Այդ օրվանից սկսած համայնքը զրկվեց գրեթե ամեն ինչից։ Երբ ամենուր կատարվում էր սեփականշնորհման գործընթացը, համայնքում այն չիրականացավ Համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 31 հոկտեմբերի 1991 թ. որոշման։ Անտառաշենը առանձնացել է Լերմոնտովոյի գյուղական խորհրդից, դարձել ինքնուրույն։

Բնակչություն խմբագրել

Անտառաշենի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1970 1979 2001 2004 2011
Բնակիչ 173 443 254 233 259[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Տեղեկություններ Լերմոնտովո համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 22» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 8-ին.