Կանաչուտ
Կանաչուտ, գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Երևան քաղաքից հարավ՝ 25 կմ հեռավորության վրա, Արտաշատ քաղաքից՝ 6 կմ, Ազատ գետի ձախ ափին։ Գյուղի հողային սահմանները կից են Դեղձուտ, Մրգանուշ, Այգեստան, Բերքանուշ, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Նշավան գյուղերի հողատարածքներին։ Ծովի մակերևույթից բարձր է 870 մ։
Գյուղ | ||
---|---|---|
Կանաչուտ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արտաշատի շրջան | |
Ղեկավար | Լևոն Ասատրյան | |
Մակերես | 2,68 կմ² | |
ԲԾՄ | 870 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1028[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրելԿանաչուտ գյուղի տարածքը բնակեցված է եղել դեռևս մ. թ. ա. 3-րդ հազարամյակից։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո իրենց պապերի երկիրն են ներգաղթում հայեր Արևմտյան Հայաստանից, Խոյից, որոնցից 180-ը հաստատվում է «Դոխկուզ» գյուղում (ներկայիս Կանաչուտի տարածքում)։ Գյուղի անվան շուրջ մեկնաբանությունները տարաբնույթ են։ Ասում են՝ «Դոխկուզը» թարգմանաբար նշանակում է «ինը», քանի որ գյուղում եղել են 9 աղաներ և գյուղն ունեցել է 9 ջրաղաց։
Կանաչուտի տարածքում է գտնվում «Կըզլ-կըշլաղ» եկեղեցին (թարգմանաբար՝ «Կարմիր գոտի» կամ «Ոսկե թռչուն»), որը ըստ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տվյալների՝ կառուցվել է 12-13-րդ դարերում։ Նրանից պահպանվել է մի փոքր մատուռ, որը ժողովրդի մոտ հայտնի է նաև որպես «Կապույտ հազ» հիվանդության բուժման վայր։
Գյուղում գործում է Սուրբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվել է 1838 թվականին, վերանորոգվել 1908 թվականին և գործել մինչև 1937 թվականը։ 2007 թվականին Սուրբ Գևորգ եկեղեցին վերակառուցումից հետո կրկին գործում է։
2009 թվականին լույս է տեսել «Կանաչուտ» պատմական ակնարկը, որը կանաչուտցիներին հիշեցնում է պապերի անցած ուղին։ Նախկինում գյուղում գործել է 8-ամյա դպրոց։ Դպրոցի հիմնադիրը և տնօրենը եղել է Գառնիկ Եփրեմյանը։ Այժմ գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժամբուլատորիա։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կանաչուտի մշտական բնակչությունը կազմել է 1028, առկա բնակչությունը՝ 998 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 315 | 549[3] | 477 | 432 | 650 | 822 | 926 | 1030 | 1220[4] | 1262 | 1028[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժամբուլատորիա։ Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։
Գյուղի անվանի մարդիկ են՝
- Ալիկ Սարգսյան, Հայաստանի ոստիկանության պետ (2008-2011), ոստիկանության գեներալ-լեյտենանտ, Հայաստանի նախագահի խորհրդական
- Իվան Գրիգորյան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
- Աննա Խաչատրյան, գիտությունների թեկնածու
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 107» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 721
- Կանաչուտ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
- Կանաչուտ(չաշխատող հղում)