Այգեձոր (Սյունիքի մարզ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեձոր (այլ կիրառումներ)

Այգեձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։

Գյուղ
Այգեձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Մեղրի համայնք[1]
Այլ անվանումներՓուշկագ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն9 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունայգեձորցի
Ժամային գոտիUTC+4
Այգեձոր (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Այգեձոր (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Այգեձոր (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Այգեձոր (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Գյուղի պաշտոնական անունը Այգեձոր է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Փուշկագ անունով[3]։

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է Մեղրի գետի աջ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1120 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 61 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Բնակչություն

խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Այգեձորի մշտական բնակչությունը կազմել է 9, առկա բնակչությունը՝ 14 մարդ[4]։ Ռուսական Կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1989 թվականներին[5]։ Հետագայում այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Այգեձորի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[6].

Տարի 1989 2001 2011
Բնակիչ 32 17[7] 9[4]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Մեղրի համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․12․2023 թվական)։
  2. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 284
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 227 — 992 էջ։
  7. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 342