Մարմաշեն (Շիրակի մարզ)
գյուղ ՀՀ Շիրակի մարզում
Մարմաշեն, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 7 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ կողմում։
Գյուղ | ||
---|---|---|
Մարմաշեն | ||
![]() Արագածի տեսքը Մարմաշենից | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 12.2 կմ² | |
ԲԾՄ | 1620 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 2155[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Կաթոլիկ եկեղեցի | |
Տեղաբնականուն | մարմաշենցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
ԲնակչությունԽմբագրել
Նախնիները 1828-1830 թթ.-ին գաղթել են Կարսից և Մուշից։
Մարմաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 109 | 396 | 743 | 1066 | 1334 | 1404 | 1341 | 1727 | 1876 | 1954 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ, նաև ճակնդեղի աճեցմամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Մարմաշենից հարավ գտնվում են Տիրաշեն բնակատեղին, համանուն ամրոցը և դամբարանադաշտը (մ.թ.ա. 2-րդ հզմ.-X դար)։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 127»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 6