Անտառամուտ

գյուղ Հայաստանի Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտառամուտ (այլ կիրառումներ)

Անտառամուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։

Գյուղ
Անտառամուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Փամբակ համայնք[1]
Հիմնադրված է1870 թ.
Այլ անվանումներՔոլագերան
Մակերես5.49 կմ²
ԲԾՄ1300 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն306[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունանտառամուտցի
Ժամային գոտիUTC+4
Անտառամուտ (Հայաստան)##
Անտառամուտ (Հայաստան)
Անտառամուտ (Լոռու մարզ)##
Անտառամուտ (Լոռու մարզ)

Վանաձոր քաղաքից հեռու է մոտ 14 կմ հյուսիս-արևելք։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1870 թվականին։ Նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ և կոչվել Քոլագիրան։ Անտառամուտ է վերանվանվել 1948 թվականին[3]։

Գյուղը հիմնադրել են հարևան Կուրթան գյուղից եկած Ավետիքյանները (Մատրուկանք), Հարությունյանները (Ըրիցանք), Գևորգյանները (Գևորգանք), Ոսկանյանները (Գյարանանք կամ Մորմոնջանք) և Սուքիասյանները (Սքոյանք)։ Մինչ 1872 թվականը գյուղ են տեղափոխվել մնացած 9 տոհմերը։

Գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել 1941-45թթ․ պատերազմին, 140 մարդ մեկնել է ռազմաճակատ, որոնցից 64-ը զոհվել է, իսկ երեքը՝ Գուրգեն Արշակի Գևորգյանը (1915-1993),Դավիթ Սիմոնի Մեսրոպյանը (1918-2011) և Փաշո Ենոքի Գևորգյանը (1917-1979) մասնակցել են նաև սովետա-ֆիննական պատերազմին։ Զոհված մարտիկների պատվին 1968 թվականին գյուղում կառուցվել է հուշարձան-պուրակ։

Անտառամուտը զերծ չի մնացել նաև ստալինյան բռնապետությունից․ 1937-1939 թվականներին գյուղից աքսորվել է 11 մարդ։

Բնությունը և կլիման խմբագրել

Գյուղը տեղակայված է ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա։ Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Կլիման բարեխառն լեռնային է՝ տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։

Գյուղի մոտակայքում կան նաև գորշ ածխի երևակումներ, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի տվյալների` Անտառամուտի մշտական բնակչությունը կազմել է 306, առկա բնակչությունը՝ 278 մարդ[2]։ Հիմնական բնակիչները հայեր են (լոռեցիներ)[3][4]։

Անտառամուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1886 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 233 470 539 637 641 407 494 410 306[2]

Գյուղատնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (110 հա), խոտհարքները (55 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր ու արոտավայրեր՝ կազմելով, համապատասխանաբար, 22 և 218 հեկտար։ Գյուղի մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։

Պատմամշակույթային կառույցներ խմբագրել

Գյուղի շրջակայքի հանդամասերում կան ավերակ գյուղատեղիներ, հին բերդի մնացորդներ։ Ունի կիսավեր եկեղեցի։

Հասարակական կառույցներ խմբագրել

2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Փամբակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 283 — 1008 էջ։
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 17» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 8-ին.