Հովտամեջ

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում

Հովտամեջ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։

Գյուղ
Հովտամեջ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵրկրամասԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետԱրմեն Սարգսյան
ԲԾՄ880 մետր
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1280 մարդ (2005)[1]
Խտություն409 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունհովտամեջցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1137[3]
##Հովտամեջ (Հայաստան)
Red pog.png
##Հովտամեջ (Արմավիրի մարզ)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Հեռավորությունը մարզկենտրոնից 19 կմ։ Նախկինում ունեցել է Մուղան, Մուղանջըղ, Մուղանջուղ անվանումները։ Հովտամեջ է վերանվանվել 1978 թ-ին։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից ունի 880 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Գյուղում կառուցված է Սբ. Սարգիս, իսկ ըստ ոմանց Սբ. Աստվածածին եկեղեցին։

ԲնակչությունԽմբագրել

Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1878-1879 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառից։

Տարի Բնակչություն
1831 104 մարդ [1]
1897 451 մարդ [1]
Տարի Բնակչություն
1926 498 մարդ [1]
1939 528 մարդ [1]
Տարի Բնակչություն
1959 629 մարդ [1]
1979 933 մարդ [1]
Տարի Բնակչություն
2005 1280 մարդ [1]


Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1280 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 20%, աշխատունակներ՝ 70%, հետաշխատունակներ՝ 10%։ Գյուղն ունի 272 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (151 հա), կան բազմամյա տնկարկներ (1,3 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 13 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներԽմբագրել

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել