Կապույտ (Վայոց ձորի մարզ)
գյուղ Հայաստանի Վայոց Ձորի մարզում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապույտ (այլ կիրառումներ)
Կապույտ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Կապույտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Ազիզբեկովի շրջան | ||
Այլ անվանումներ | Այափոր, Մազրա | ||
ԲԾՄ | 1840 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 23[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գոմքից 3 կմ հարավ-արևելք, Արփայի ձախակողմյան Կապույտ վտակի վերին հոսանքի շրջանում։
Կապույտ է վերանվանվել 1968 թ.-ին։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կապույտի մշտական բնակչությունը կազմել է 23, առկա բնակչությունը՝ 25 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4], այնուհետ՝ հայերով։ Կապույտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 35 | 159 | 125 | 143 | 226 | 348 | 414 | 23[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԿապույտում պահպանվել են X-XV դարերի խաչքարեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 952
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 108» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 7-ին.