Աղիտու

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Աղիտու (նախկին անվանումը՝ Աղուդի), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 3 կմ արևելք, Որոտան գետի բարձրադիր ձախ ափին, ծովի մակերևույթից 1620-1700 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 99 կմ։ Բնակչությունը` 436 մարդ (2011)[2], հայեր։

Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Այլ անվանումներԱգուդի
Աղուդի
Մակերես19,44 կմ²
ԲԾՄ1650 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն436 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աղիտու (Հայաստան)##
Աղիտու (Հայաստան)

Նախկինում Աղուդի անվանումով գյուղն ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ Աղիտու է վերանվանվել 1991 թվականին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Բնակչություն Խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Աղիտուի մշտական բնակչությունը կազմել է 436, առկա բնակչությունը` 356 մարդ[2]։ Մինչև 1988-1989 թթ. ազգամիջյան բախումները գյուղը բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով[3][4], այնուհետ` հայերով։ Աղիտուի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].

Տարի 1831 1873 1897 1926 1959 1970 1989 2001 2011
Բնակիչ 60 450 1162 344 828 1222 27 209[5] 436[2]

Տնտեսություն Խմբագրել

Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Պատմամշակութային կառույցներ Խմբագրել

Մոտակա քարանձավներում գտնվել են ուշ քարե դարի դամբարաններ[6][7]։

Գյուղում կա VI-VII դարերի կոթող-մահարձան, գյուղից հարավ գտնվում են «Բերդատեղ» ավերակ բերդը, «Ձորագյուղ» և «Գյուղատեղ» ավերակ գյուղատեղիները։ Շրջակայքում կան հանքային աղբյուրներ։

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 2,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 200 — 992 էջ։
  5. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  6. Աղիտուի քարանձավներ. Ժամանակակից մարդու ամբողջ պատմությունը՝ հողի մի քանի մետր շերտում
  7. Gasparyan Boris, Kandel Andrew, Montoya Cyril (2014-12-01)։ Living the High Life: The Upper Paleolithic Settlement of the Armenian Highlands։ ISBN 9784990807009 

Արտաքին հղումներ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 266