Օձուն (գյուղ)

գյուղ Հայաստանի Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օձուն (այլ կիրառումներ)

Օձուն, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։

Գյուղ
Օձուն
Օձուն գյուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Գյուղ Ալավերդի համայնք
ԳյուղապետԱրսեն Տիտանյան
Առաջին հիշատակում8-րդ դար
Մակերես53.13 կմ²
ԲԾՄ1125 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4048[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքodzun.am
Օձուն (գյուղ) (Հայաստան)##
Օձուն (գյուղ) (Հայաստան)

Աշխարհագրություն

խմբագրել

Օձունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 47 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1125 մ։ Զբաղեցնում է 53.13 կմ² տարածք։

Պատմություն

խմբագրել

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Գյուղի կենտրոնում են գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին (Խաչգունդ եկեղեցի), Օձունի տաճարը (6-7 դդ.), Սուրբ Հովհաննես (Խաչգունդ) (717-728 թվականներ) և Ծիրանավոր (Ծաղկեվանք) եկեղեցիները (5-7 դդ.), Հոռոմայրի վանական համալիրը (18 դ.), Օձունի կոթող-մահարձանը (5-6 դդ.)։

Սանահինի դեպքեր

խմբագրել

1918 թվականի նոյեմբեր - դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության Լոռու տարածաշրջանի Սանահին կայարանում (ներկայում Ալավերդի քաղաքի թաղամաս), Օձուն գյուղում, Ալավերդի քաղաքի մատույցներում (ներկայում Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի մոտակայք) և այլ վայրերում[3][4][5][6] սկսվեցին հայ-վրացական զինված ընդհարումներ[5][3][4][5]։

Բնակչություն

խմբագրել

Համաձայն Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին տեղի ունեցած մարդահամարի արդյունքների՝ Օձունի մշտական բնակչությունը կազմել է 4048, առկա բնակչությունը՝ 3803 մարդ[1]։

Ստորև ներկայացված է Օձուն գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների[7].

Տարի 1831 1873 1897 1907 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 691 1787[8] 2748 3370 4418 4566 4315 4951 4787 4777 4834 4048[1]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։

Կրթություն

խմբագրել

Օձուն գյուղում գործում է երկու միջնակարգ դպրոց, երկու մանկապարտեզ, արվեստի դպրոց, երեք գրադարան, հեռակա միջնակարգ և երաժշտական ութամյա դպրոցներ, մշակույթի տուն։

Հայտնի օձունեցիներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
  3. 3,0 3,1 Մշակ թերթ, 1918, դեկտեմբերի 14, №258, էջ 2, «Սանահնի դեպքերը»։
  4. 4,0 4,1 Մշակ թերթ, 1918, դեկտեմբերի 18, №25, էջ 1-2, «Վրաստանի պարլամենտ»։
  5. 5,0 5,1 5,2 Վանիկ Վիրաբյան, «Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 2018-2021 թվականներին», Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2016 թվական։
  6. Հրաչյա Պապինյան, «Ալավերդի, հինգհազարամյա ուղի», Երևան, 2024 թվական, ISBN 978-9939-969-82-4
  7. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 209» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
  8. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»