Կաղնուտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաղնուտ (այլ կիրառումներ)
Կաղնուտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Կապան քաղաքից մոտ 12 կմ հյուսիս-արևելք, Բարգուշատի լեռների ճյուղերից մեկի լանջին, ծովի մակարդակից 1520-1640 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Կաղնուտ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Շրջան | Կապանի շրջան | ||
Գյուղապետ | Արթուր Հովհաննիսյան | ||
Այլ անվանումներ | Մողես | ||
Մակերես | 5.84 կմ² | ||
ԲԾՄ | 1560 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 105[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | կաղնուտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
Նախկինում Մողես (ռուսականացված տարբերակով` Մուկես) անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ Կաղնուտ է վերանվանվել 1949 թ.-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Կաղնուտի մշտական բնակչությունը կազմել է 105, առկա բնակչությունը` 95 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել հայերով[3][2], որոնց նախնիների մի մաս 1830-ական թթ. եկել է Ղարադաղից[2]։ Կաղնուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 205 | 308 | 363 | 242 | 184 | 151 | 107 | 117[4] | 105[1] |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Կաղնուտում կա “Նոր Խաչիտափ” սրբատեղի, իսկ շրջակայքում պահպանվել են միջնադարյան կիսավեր Անապատ եկեղեցին, գերազմանոցներ, Հոնապատ բնակավայրի մնացորդներ։
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.