Հնաբերդ (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հնաբերդ (այլ կիրառումներ)

Հնաբերդ (նախկին անվանումը՝ Թոփրախկալա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևելք։ Հնաբերդ է վերանվանվել 1949 թվականի դեկտեմբերի 1-ին[2]։

Գյուղ
Հնաբերդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831 թ.
Մակերես2,17 կմ²
ԲԾՄ875 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն611[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հնաբերդ (Արարատի մարզ) (Հայաստան)##
Հնաբերդ (Արարատի մարզ) (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Գուրպանթեփե, Թորփախկալա, Թորփաղկալա, Կուրբանթափա, անվանումները։ Հնաբերդ է վերանվանվել 1949 թվականին։ Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` Արաքս գետի հովտում։ Ծովի մակարդակից ունի 875 մ բարձրություն։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները տափաստաններ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Ունի արտեզյան աղբյուրներ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հնաբերդի մշտական բնակչությունը կազմել է 611, առկա բնակչությունը՝ 589 մարդ[1]։ Մինչև 1918-1920 թթ. եղել է բացառապես ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[3]։

Հնաբերդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 40 240[3] 333 180 286 411 1946 527 418[5] 654 611[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի առկա 140 տնտեսություն, նախակրթարան, դպրոց, գրադարան, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է այգեգործությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 188 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ՝ կազմելով համապատասխանաբար 109 հա և 5 հա։ Վարելահողերը զբաղեցնում են մոտ 60 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնատու անասնապահությամբ, թռչաբուծությամբ։

Արդյունաբերություն չունի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 424
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 122» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 758

Արտաքին հղումներ խմբագրել