Բացել գլխավոր ցանկը

Ոստան (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոստան (այլ կիրառումներ)

Ոստան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում,[1] Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 0,5 կմ հյուսիս-արևելք։

Գյուղ
Ոստան
Արբանյակային պատկեր
Կոորդինատներ: 39°57′32″ հս․ լ. 44°33′33″ ավ. ե. / 39.95889° հս․. լ. 44.55917° ավ. ե. / 39.95889; 44.55917
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831 թ.
Մակերես6,21 կմ²
ԲԾՄ835 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2946 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Ոստան (Արարատի մարզ) (Հայաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Բաջազլու, Բեգջիղազլու, Բեկջազալու, Բեկջիվազլու անվանումները։ Ոստան է վերանվանվել 1945 թվականին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 835 մ բարձրության վրա։

ԿլիմանԽմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

ԲնակչությունԽմբագրել

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1979 1989 2004 2011
Բնակիչ 352 1270 1204 1494 2358 2830 3042 3087 3125 3100 2946

Հայտնի բնակիչներ՝

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղն ունի 796 տնտեսություն, միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 447 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 200 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 12 հա և 20 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Ունի վարելահողեր (53 հա) և խոտհարքեր (22 հա)։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը։

Արդյունաբերական ձեռնարկություններից ունի տեքստիլ գալանտերեայի կոմբինատ և Արտաշատի փորձնական գործիքաշինական գործարան։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ՀՀ կադաստրի պետական կոմիտեի տեղեկատու
  2. «Սեդրակյան Սեդրակ Միսակի»։ Ճարտարապետության ԵՎ Շինարարության Հայաստանի ազգային համալսարան 

ՀղումներԽմբագրել