Ձորագյուղ (Լոռու մարզ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձորագյուղ (այլ կիրառումներ)

Ձորագյուղ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 31 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնման անկյունում՝ ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա։

Գյուղ
Ձորագյուղ
Dzoragyugh village, Lori Province, Armenia 06.jpg
Ձորագյուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ԲԾՄ1250 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն361[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Ձորագյուղ (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png

Ձորագյուղը հիմնադրվել է 1804 թվականին Փոքր աղբյուրի ձորում, իսկ 1829 թվականին տեղափոխվել են ներկա բնակատեղին։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում կան երկու եկեղեցի, մեկը՝ 12-13 դարերի., մյուսը՝ 1906 թվական։ Ձորագետի աջ ափին է գտնվում Քիր ու ախպեր ամրոցը (10-13 դդ.)։

ԲնակչությունԽմբագրել

Ձորագյուղի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 39 426 940 1636 743 610 472 423 361

ԾրագրերԽմբագրել

Գյուղում իրականացվում են մասնագիտական կողմնորոշման, բուժաշխատողների աջակից վերահսկողության և վերապատրաստման, Ստրեպտոկոկի ախտորոշման, մեզի ստրիպ ռապիդ թեստերի և ԷՍԳ լարերի տրամադրման, տարրական դպրոցի աշակերտների ատամների կարիեսի գնահատման ծրագրեր և աչքի խնամքի և բերանի խոռոչի հիգիենայի դասընթացներ։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով դպրոցում վերանորոգվել է դպրոցական ճաշարանը և վերազինվել։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել