Արփենի

գյուղ ՀՀ Շիրակի մարզում

Արփենի, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից՝ 24 կմ հյուսիս։

Գյուղ
Արփենի
Арпени.jpg
Արփենիի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներՓալութլի
Մակերես19.8 կմ²
ԲԾՄ1920 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն399[1] մարդ (01.01.2014)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմկաթոլիկ հայեր
Տեղաբնականունփալութլեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 245
##Արփենի (Հայաստան)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Արփենի գյուղի մոտակա գյուղերն են Թորոսգյուղը և Փոքրաշենը (Փոքր Քեթի)։ Գյուղը գտնվում է հիմնականում 1900-1970 մ բարձրությունների վրա։ Ոչ պաշտոնապես բաժանվում է Նոր և Հին Արփենիների։ Նոր Արփենին կառուցվել է 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո՝ արտասահմանցի շինարարների կողմից։ Գյուղի մոտակայքում գտնվում է Բերդ լեռնագագաթը (այս անունը օգտագործվում է տեղացիների կողմից), որը համարվում է սուրբ լեռ։ Այն մոտ 2255 մ[Ն 1] բարձրություն ունի և լեռան տափարակ գագաթային հատվածում կա աղոթատեղի։ Լեռնագագաթը ԽՍՀՄ օրոք կոչվել է Շիշթափա։

ԿլիմաԽմբագրել

Արփենի գյուղում կլիման բարեխառն է՝ ցուրտ ձմեռներով։ Տեղումները տարեկան 400-700 մմ են կազմում։

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Իրիցու գյուղից գաղթածների կողմից 1852 թվականին[2]։ Մինչև 1978 թվականը կրել է թուրքական Փալութլի անվանումը։ Գյուղի տարածքում 1910 թվականին ավարտվել է Աշոցքի շրջանի ամենամեծ եկեղեցիներից մեկի կառուցումը, որը սակայն ԽՍՀՄ օրոք ծառայել է որպես պահեստ և մասամբ տուժել է նաև 1988 թվականի երկրաշարժից և խիստ վերանորոգման կարիք ունի։ 2013 թ.-ի առաջին քառորդում ձյան պատճառով փլուզվել է եկեղեցու տանիքի մեջտեղային հատվածը, իսկ հետագայում նաև՝ տանիքի դիմացի հատվածը։

ԲնակչությունԽմբագրել

Արփենիի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1897 1926 1970 1980 2001 2004 2012 2014
Բնակիչ 598 479 404 369 373 454 402 410

ՏնտեսությունԽմբագրել

Արփենի գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ (տավարաբուծություն, ոչխարաբուծություն, թռչնաբուծություն) և բուսաբուծությամբ (հիմնականում մշակում են կարտոֆիլ, այգեգործությունը բավարար չափով զարգացած չի)։ Արփենիում նաև զարգանում է մեղվաբուծությունը։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Արփենին ունի XIX դարի եկեղեցի։ Այստեղ է գտնվում «Ալբերդ» ամրոցը (մ.թ.ա. V - III դարեր)։

Հասարակական կառույցներԽմբագրել

2009 թ.-ի դեկտեմբեր ամսին Հայաստանի կառավարության որոշմամբ իր պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետարանին տրամադրվեց 15 մլն. դրամ, որով հիմնանորոգվեց Արփենի համայնքի միջնակարգ դպրոցի տանիքը։

2011 թ.-ի 2-րդ կեսի ընթացքում վերանորոգվել է Արփենիի Սաբիր Ստեփանյանի անվան մշակութային տունը։ Այն նորոգվել է մոսկվայաբնակ բարերար, մեծահարուստ Վալերի Ռուդակովի անձնական միջոցներով (հատկացվել է 30 միլիոն դրամ)։ Իսկ բացումը կատարվել է 2012 թ.-ի հունվարի 21-ին[4]։

Հայկական տարազների փառատոն ԱրփենիումԽմբագրել

2014 թ.-ի հունիսի 28-ին Արփենի գյուղում «Հայրենիքի նախաձեռնությունների զարգացման» հիմնադրամի կողմից անցկացվեց «Ավանդական հայկական տարազներ» խորագրով փառատոնը։ Փառատոնի մասնակիցների թվում էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը[5]։

ԼուսանկարներԽմբագրել

Կրոնական կառույցների պատկերներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. Ստուգված է «Google Earth» ծրագրի միջոցով։

Արտաքին հղումներԽմբագրել