Ծաթեր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ծաթեր, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Ծաթեր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Ալավերդի համայնք | |
Վարչական շրջանի ղեկավար | Յուրիկ Ավետյան | |
ԲԾՄ | 1200 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 377[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԾաթեր գյուղի անվան ուղիղ ձևը Ծադեր է, որն առաջացել է գյուղում բնակվող ծագումով, գրով, լեզվով հայ, բայց կրոնով և ապրելակերպով հույն աղանդավորների անվանումից, որին հետևում էին և՛ հայերը, և՛ հույները[3]։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղը գտնվում է Դեբեդ գետի բարձրադիր ձախ ափին՝ սարալանջի վրա։ Մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 37 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ Ալավերդի քաղաքից՝ 11 կմ դեպի հարավ։
Պատմություն
խմբագրելՊատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԳյուղի տարածքում կա երկու եկեղեցի։ 12-13 դդ. «Սուրբ Աստվածածին» (նաև սբ. Նշան) ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով, թաղակապ երկթեք ծածկով փոքր կառույց է՝ հյուսիսից բացվող մուտքով։ Գտնվում է գյուղի հարավային եզրին։ Հյուսիսային կողմում զանգակատունն է, որը խորհրդային իշխանության տարիներին օգտագործվել է որպես տրանսֆորմատորային կայան։ Բազմաթիվ խաչքարեր ագուցված են եկեղեցու և զանգակատան պատերին։ Եկեղեցու բլրալանջին միջնադարյան գերեզմանոցն է։
11-12-րդ դդ. «Ճգնավորի վանքը» գտնվում է գյուղից 0.75 կմ հյուսիս, ձորալանջի ուղղաձիգ քարափի տակ։ Ձորեզրից մոտեցումը նեղ արահետով է։ Ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև խորանով թաղակածածկ ոչ մեծ սրահ է։ Մուտքը արևմուտքից է, լուսավորվում է արևելքից, արևմուտքից պատերի մեկական նեղ պատուհաններից։ Կառուցված է անմշակ քարերով։ Պատերին ագուցված են խաչքարեր, մուտքի բարավորի քարը հարդարված է խաչաքանդակներով։
12-13-րդ դդ. խաչքարը գտնվում է գյուղի եզրից մոտ 0.4 կմ հարավ-արևելք՝ ձոր իջնող արահետի մոտ։ Պահպանվել է միայն ստորին հատվածը՝ տեղադրված ժառաքարի վրա։
12-13-րդ դդ. խաչքարը գտնվում է գյուղից մոտ 0.7 կմ հյուսիս դաշտի մեջ՝ Այգեհատ տանող ճանապարհի աջ կողմում՝ ճանապարհից մոտ 18 մ հեռավորությամբ։ Կանգնեցված է խորանարդաձև պատվանդանին։ Հորինվածքը կիսագլանիկներով մշակված եզրագոտու մեջ կենաց ծառի փարթամ ճյուղերից սկիզբ առնող խաչաքանդակ է՝ ներփակված ձևավոր շրջանակով։ Վերին անկյուններում մեկական գնդեր են։ Մակերեսի ստորին մասը մրոտված է և պատված հալված մոմի մնացորդներով։
10-13-րդ դդ. գերեզմանոցը գտնվում է գյուղից մոտ 1.0 կմ հյուսիս, ձորեզրի հարթության վրա, «Ճգնավորի վանք» տանող ճանապարհի մոտ։ Առկա են հողի մեջ կիսաթաղված անմշակ գերեզմանաքարեր, խաչքարերի մոտ մեկ տասնյակ պատվանդաններ։ Պահպանվել են երկու կանգուն խաչքար և խաչքարի համար նախատեսված, կանգնեցված մեկ սալաքար՝ առանց մակերեսի հարդարման։
12-13-րդ դդ. գերեզմանոցը գտնվում է գյուղից մոտ 1.0 կմ հյուսիս, Այգեհատ տանող դաշտային ճանապարհից աջ։ Գերեզմանաքարերը հավաքվել են մի թմբի վրա, որտեղ իրենց նախնական տեղում, պատվանդանի վրա պահպանվել է երկու խաչքար և մի մեծ պատվանդան։
Ք.ա. 3-1 հզ միջնադարի քարայր-կացարանների համալիրը գտնվում է գյուղից 0.9 կմ հյուսիս, Դեբեդ գետի ձորալանջի ուղղաձիգ կտրված ժայռազանգվածում։ Բաղկացած է տարբեր չափերի անկանոն հատակագծերով, հարթ հատակներով, մրոտված առաստաղներով քարայրներից։ Ձորալանջին Ք.ա. 3-1 հզ մշակութային մնացորդների առկայությունը ենթադրել է տալիս, որ քարայրները օգտագործվել են այդ նույն ժամանակաշրջանում։ Դրանք անկասկած, որպես կացարան և թաքստոց ծառայել են նաև միջնադարում։ Որոշ քարայրների բացվածքներ հետագայում փոքրացվել են քարի շարվածքով։
1972 թ. կանգնեցվել է հուշարձան՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին։ Այն գտնվում է գյուղ մտնող ճանապարհի ձախ կողմում, դպրոցի և մշակույթի տան շենքերի միջև ընկած տարածքում։ Եռաստիճան հարթակին տեղադրված բարձր պատվանդանի վրա զինվորի բազալտաշերտ արձանն է։ Պատվանդանի կողմերին փորագրված են զոհվածների անունները։
1941-1945 թ.թ. երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշաղբյուրը գտնվում է գյուղի կենտրոնում։ Այն ճարտարապետական մանրամասներով լրացված երկթեք ավարտով ուղղանկյուն ծավալ է՝ կից ցայտաղբյուրներով։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծաթերի մշտական բնակչությունը կազմել է 377, առկա բնակչությունը՝ 358 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 90 | 123[5] | 254 | 444 | 624 | 560 | 557 | 475 | 571[6] | 489 | 377[1] |
Համայնքային կյանք
խմբագրելՈւնի հիմնական դպրոց, մշակույթի տուն, գրադարան, գյուղի պատմության թանգարան, 2 եկեղեցի, մակերեսը՝ 686 հա, որից բանկ. 37 հա, գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 474 հա։ Բնակչությունն զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ։ 1930-ական թվականներին գյուղացիները հիմնականում զբաղվել են հացահատիկի, ծխախոտի, կարտոֆիլի մշակությամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
- ↑ ՀՍՍՌ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (2012). «Ծաթեր». Դիվան հայ վիմագրության. «Գիտություն» հրատ.: 333. ISBN 978-5-8080-0981-3.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 98» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 711 — 916 էջ։