Քարաբերդ (Շիրակի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարաբերդ (այլ կիրառումներ)
Քարաբերդ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 32 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Դաշգալե, Դաշխալե, Կարաբերդ, Տաշկալա, Տաշխալա անվանումները։ Դաշղալան Քարաբերդ է վերանվանվել 1947 թվականին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Գյուղը գտնվում է ալիքավոր հարթավայրում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Քարաբերդ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Անիի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
Մակերես | 26.3 կմ² | |
ԲԾՄ | 1675 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1276[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Տեղաբնականուն | քարաբերդցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Բնակչություն
խմբագրելԳյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի, Խնուսի, Բասենի շրջաններից 1829-1830 թթ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1103 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 20%։ Ունի 131 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Քարաբերդի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 622 | 933 | 1000 | 1079 | 822 | 987 | 1002 | 1013 | 1090[3] | 931[4] |
Կլիման
խմբագրելԿիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։
Գյուղատնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և երկրագործությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 915 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 173 և 1340 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ[5]։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՔարաբերդն ունի “Ժամ” եկեղեցի (XVIII դար) և “Խաչի բացատ” մատուռ։ Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։ Գյուղի տարածքում հին մատուռի տեղում՝ 1866 թ-ին կառուցվել է եկեղեցի, որի բակում թաղված է գյուղի հիմնադիր Գևորգ Բրուտյանը։ Շրջակայքում կան հին բերդի ավերակներ։
-
Եկեղեցի Սբ. Աստվածածին, Քարաբերդ
-
Եկեղեցի Սբ. Աստվածածին, Քարաբերդ
-
Եկեղեցի Սբ. Աստվածածին, Քարաբերդ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 310
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ http://shirak.mtad.am/about-communities/693/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարաբերդ (Շիրակի մարզ)» հոդվածին։ |