Արագածավան

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում

Արագածավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում։ Գյուղը տարածված է Ախուրյան գետի ձախ ափին, մարզկենտրոն Աշտարակից՝ 75 կմ և Երևանից՝ 80 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Արագածավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՇրջանԹալինի շրջան
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Թալինի շրջան և Երևանի գավառ
ԳյուղապետԱրթուր Նազարեթյան
Հիմնադրված է1924 թ.
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն5053[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր Ռուսներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արագածավան (Հայաստան)##
Արագածավան (Հայաստան)
Արագածավան (Արագածոտնի մարզ)##
Արագածավան (Արագածոտնի մարզ)

1974 թվականից եղել է քաղաքատիպ ավան, 1995 թվականից հետո՝ գյուղական բնակավայր։

Անվանումներ

խմբագրել

Հիմնադրման ժամանակ գյուղը կոչվել է Ալագյազ։ Իսկ 1948 թվականի սեպտեմբերի 10-ից գյուղը վերանվանվել է Արագած[2]։ Արագածը 2006 թվականի հուլիսի 4-ից վերանվանվել է Արագածավան[3]։

Բնակչություն

խմբագրել

Արագածավանի (Արագած) ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1873 1922 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 95 126 678 2468 4739 4820 6424[4] 5383 5053[1]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և երկրագործությամբ։

Մասնագիտական կողմնորոշումը, ուսուցիչների վերապատրաստումը, աշակերտական խորհուրդների ակտիվացումը, բուժաշխատողների մասնագիտական զարգացումը, բժիշկների և բուժքույրերի մասնագիտական ցանցի գործունեությունը, Ատամնաբուժական ակցիաները, բնակչության զննումները, գործարարներին տրվող խորհրդատվությունը, սոցիալական աջակցությունը, հոգեբանական աջակցությունը և Հոգեբանական ներառական թատրոնը սկսել են իրագործվել համայնքում 2011 թվականից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 26» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 22-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 564
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագածավան» հոդվածին։