Բերդկունք
Բերդկունք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Բերդկունք | |||
![]() Սպիտակ բերդ ամրոցը, մ.թ.ա. 2-1 հզմ, 10 դ. | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գավառ համայնք[1] | ||
ԲԾՄ | 1930 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 296[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր Խմբագրել
Բերդկունքը գտնվում է Սևանա լճի հարավարևմտյան ափին՝ ծովի մակերևույթից 1930 մ բարձրության վրա։
Պատմություն Խմբագրել
Պատմամշակութային հուշարձաններ Խմբագրել
Գյուղի հյուսիսարևելյան մասում է գտնվում “Սպիտակ բերդ” ամրոցը, որը թվագրվում է մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակներով։ Գյուղում է գտնվում 11-ից 12-րդ դարերով թվագրվող եկեղեցի, որի շուրջ տարածվում է12-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը։
Բերդկունքի ամրոց Խմբագրել
Բնակչություն Խմբագրել
Համաձայն 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդահամարի արդյունքների` Բերդկունքի մշտական բնակչությունը կազմել է 296, առկա բնակչությունը` 279 մարդ[2]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում՝ մինչև 1918 թվականը, ունեցել է մահմեդական (ադրբեջանաբնակ) բնակչություն[3], խորհրդային տարիներին` ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[3][4], իսկ 1989 թվականից զուտ հայաբնակ է։
Ստորև ներկայացված է Բերդկունքի բնակչության փոփոխությունն ըստ տարիների
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 39[3] | 191[3] | 331[3] | 224[3] | 442[4] | 287[4] | 220[4] | 253[5] | 296[2] |
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային մշակաբույսերի և կարտոֆիլի մշակությամբ։
Պատկերներ Խմբագրել
-
Բերդկունքի ամրոց
-
Բերդկունքի ամրոց
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 179
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները